ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ձե՛ռք բեր քո նախընտրելի մասնագիտությունը․ Եղի՛ր մրցունակ
Quick Start-ը նախագիծ է, որը հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և պրակտիկ գիտելիքներ ու դառնալ մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման ոլորտում 5 և ավել տարիների գործունեության արդյունքում՝ Quick Start-ն ունի ավելի քան 5000+ շրջանավարտ, 150+ իրականացված ծրագիր։
Ունենալով մեծ համայնք և կապեր առաջատար 150-ից ավել ընկերությունների հետ՝ ընկերությունն ունի դասընթացների ավարտին մասնակիցների աշխատանքի ընդունման 65% հաջողության ցուցանիշ:
Quick Start-ը հնարավորություն է տալիս․
- Առաջատար ընկերությունների լավագույն մասնագետների միջոցով ձեռք կբերել որակյալ և պրակտիկ գիտելիքներ,
- Ձեռք բերել նոր մասնագիտություն,
- Զարգացնել փափուկ հմտությունները (Soft skills),
- Մասնակցել գործնական այցերի առաջատար կազմակերպություններ,
- Ստանալ անվճար HR խորհրդատվություն և ընթացիկ աջակցություն նոր աշխատանք գտնելու համար։
Quick Start-ի ուսանողները պարբերաբար հնարավորություն են ստանում մասնակցել փորձառությունների, վարպետաց դասերի և փորձի փոխանակման երեկոների՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Մեր նպատակը մրցունակ մասնագետների պատրաստումն է՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։