Quick Start-ը, ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ, հայտարարում է դիմում-հայտերի ընդունում «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով: Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի հետևյալ անվճար մասնագիտացումները` Vue.JS, Node.JS (+Express), Android, QA Automation, Data Analytics. Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։ Դիմում-հայտը լրացրե՛ք մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն այստեղ

Ոչ առևտրային բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև շատ ու շատ ստարտափներ հիմնականում առաջնորդվում են առանց ֆոնդահայթայթման պլանի։ Երբ ինչ-որ մեկը որևէ միջոցառման կամ արշավի միտք է ունենում, այս կազմակերպությունները միավորում են մի խումբ կամավորների` սկսելով կյանքի կոչել տվյալ գաղափարը։ Նրանք նամակներ են ուղարկում այստեղ-այնտեղ, հանդիպումներ փնտրում դոնորների հետ, ներկայացնում գաղափարն ու անելիքները, իսկ ահա երբ գումարը բանկային հաշիվներում աստիճանաբար նվազում է, ֆինանսներ հայթայթելու իսկական խուճապն անխուսափելի է դառնում։ Քայլերի այս հաջորդականությունը, ինչպես հասկանալի է, հաջողելու լավագույն

Բիզնես վերլուծությունը տվյալների հավաքագրման և բիզնեսի կարիքների բացահայտման համադրությունն է։ Այն ներառում է նաև համակարգային փոփոխությունների առաջարկներ և լուծումների եղանակներ, որոնք արժեք են ներկայացնում շահառուների տեսանկյունից։ Լուծումներն ունեն ինչպես թվային բաղադրիչներ` հիմնված տվյալների վրա, այնպես էլ կազմակերպչական ուղղվածություն, օրինակ` գործընթացի բարելավում, նոր ռազմավարության մշակում, մարտավարական պլանավորումներ։ Ի՞նչ է անում բիզնես վերլուծաբանը   Բիզնես վերլուծաբանները փոփոխությունների «խորհրդանիշն» են։ Նրանք վերլուծում են կազմակերպությունը կամ բիզնեսի բնագավառը` փաստաթղթավորելով տվյալ բիզնեսի կամ ընկերության բոլոր համակարգերն ու գործընթացները, գնահատելով բիզնես մոդելը,

«Պրոդուկտի կառավարումն ի՞նչ է» հարցադրումը հաճախ կարելի է լսել գործնական ամենատարբեր միջավայրերում։ Պատճառն այն է, որ այս ոլորտը բավականին ընդգրկուն է և ներառում է պարտականությունների ու անելիքների մի ամբողջ փունջ։ Վերջինս էականորեն կախված է ընկերության ձևաչափից, մասշտաբներից և բիզնես ուղղվածությունից։ Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր հաշվի առնել, եթե հետաքրքրված եք պրոդուկտի կառավարչի կարիերայով։ Հիմնական պահանջներ Մասնագիտությունը ենթադրում է տիրապետել որոշակի հմտությունների, որոնք լրացուցիչ բարելավվում են փորձի, աշխատանքային տարբեր դերեր ստանձնելու և մենթորության օգնությամբ։ Ահա մի քանի

Ցանկացած նոր սկիզբ (նոր աշխատանք, համալսարան, ծրագիր․․․) կարող է դժվար թվալ բազմաթիվ պատճառներից ելնելով։ Եվ սովորաբար այդ պատճառները վախերի արդյունքներ  են։ Իսկ վախը ինքնին մի խոչընդոտ է, որը ստեղծվել է հենց մեր կողմից։ Մենք կառուցում  ենք մեր սեփական «կոմֆորտ զոնան», որտեղ մեզ զգում ենք հարմարավետ և պաշտպանված։ Իսկ  նոր բան սկսելը, նմանվում է այդ հիանալի տարածքից մի անհայտ և առաջին հայացքից վտանգավոր թվացող սահման  մուտք գործում։ Սակայն պետք չէ կաշկանդվել այս իրավիճակից՝ չէ՞ որ ամեն

«Մնացեք տանը», «Սովորեք օնլայն» Այս արտահայտությունները, իրավիճակով պայմանավորված, բավականին հաճախ ես լսում֊կարդում, բայց արի միասին գնանք այն ժամանակներ, երբ միջոցառում ասելով չէինք հասկանում՝  Zoom և   համակարգիչ,։ Նախ արի հասկանանք՝ ի՞նչ է միջոցառումների կազմակերպումը  Միջոցառումների կազմակերպումը x իրադարձության կազմակերպումն է, բովանդակային,ժամանցային, ինտելեկտուալ  ընթացքի ապահովումը։ Միջոցառումները լինում են մի քանի տեսակների հանդիպումներ համաժողովներ ցուցահանդեսներ հարսանիքներ ծննդյան տարեդարձ դասընթացներ և այլն։ Եթե Դու որոշել ես դառնալ միջոցառումների կազմակերպիչ, կարող ես ընտրել վերոնշյալ ուղղություններից մեկը կամ մի քանիսը։ Մինչ կմտածես միջոցառման ո՞ր տեսակն