Quick Start-ը, ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ, հայտարարում է դիմում-հայտերի ընդունում «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով: Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի հետևյալ անվճար մասնագիտացումները` Vue.JS, Node.JS (+Express), Android, QA Automation, Data Analytics. Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել

Ոչ առևտրային բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև շատ ու շատ ստարտափներ հիմնականում առաջնորդվում են առանց ֆոնդահայթայթման պլանի։ Երբ ինչ-որ մեկը որևէ միջոցառման կամ արշավի միտք է ունենում, այս կազմակերպությունները միավորում են մի խումբ կամավորների` սկսելով կյանքի կոչել տվյալ գաղափարը։ Նրանք նամակներ են ուղարկում այստեղ-այնտեղ, հանդիպումներ փնտրում դոնորների հետ, ներկայացնում գաղափարն ու անելիքները, իսկ ահա երբ գումարը բանկային հաշիվներում

Բիզնես վերլուծությունը տվյալների հավաքագրման և բիզնեսի կարիքների բացահայտման համադրությունն է։ Այն ներառում է նաև համակարգային փոփոխությունների առաջարկներ և լուծումների եղանակներ, որոնք արժեք են ներկայացնում շահառուների տեսանկյունից։ Լուծումներն ունեն ինչպես թվային բաղադրիչներ` հիմնված տվյալների վրա, այնպես էլ կազմակերպչական ուղղվածություն, օրինակ` գործընթացի բարելավում, նոր ռազմավարության մշակում, մարտավարական պլանավորումներ։ Ի՞նչ է անում բիզնես վերլուծաբանը   Բիզնես վերլուծաբանները փոփոխությունների «խորհրդանիշն» են։ Նրանք վերլուծում

«Պրոդուկտի կառավարումն ի՞նչ է» հարցադրումը հաճախ կարելի է լսել գործնական ամենատարբեր միջավայրերում։ Պատճառն այն է, որ այս ոլորտը բավականին ընդգրկուն է և ներառում է պարտականությունների ու անելիքների մի ամբողջ փունջ։ Վերջինս էականորեն կախված է ընկերության ձևաչափից, մասշտաբներից և բիզնես ուղղվածությունից։ Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր հաշվի առնել, եթե հետաքրքրված եք պրոդուկտի կառավարչի կարիերայով։ Հիմնական պահանջներ Մասնագիտությունը ենթադրում է տիրապետել

Ցանկացած նոր սկիզբ (նոր աշխատանք, համալսարան, ծրագիր․․․) կարող է դժվար թվալ բազմաթիվ պատճառներից ելնելով։ Եվ սովորաբար այդ պատճառները վախերի արդյունքներ  են։ Իսկ վախը ինքնին մի խոչընդոտ է, որը ստեղծվել է հենց մեր կողմից։ Մենք կառուցում  ենք մեր սեփական «կոմֆորտ զոնան», որտեղ մեզ զգում ենք հարմարավետ և պաշտպանված։ Իսկ  նոր բան սկսելը, նմանվում է այդ հիանալի տարածքից մի

«Մնացեք տանը», «Սովորեք օնլայն» Այս արտահայտությունները, իրավիճակով պայմանավորված, բավականին հաճախ ես լսում֊կարդում, բայց արի միասին գնանք այն ժամանակներ, երբ միջոցառում ասելով չէինք հասկանում՝  Zoom և   համակարգիչ,։ Նախ արի հասկանանք՝ ի՞նչ է միջոցառումների կազմակերպումը  Միջոցառումների կազմակերպումը x իրադարձության կազմակերպումն է, բովանդակային,ժամանցային, ինտելեկտուալ  ընթացքի ապահովումը։ Միջոցառումները լինում են մի քանի տեսակների հանդիպումներ համաժողովներ ցուցահանդեսներ հարսանիքներ ծննդյան տարեդարձ դասընթացներ և այլն։ Եթե Դու որոշել