Business2Grow

Ուզու՞մ եք զարգացնել Ձեր գործող բիզնեսը կամ բիզնես գաղափարը և գրանցել բեկմունային աճ, ձեռք բերել ձեռնարկատիրական գիտելիքներ ու հմտություններ, ստեղծել նոր կապեր և հնարավարություններ, ապա այս ծրագիրը Ձեզ համար է։

Business2Grow ծրագիրը անդրադարձ է ունենալու բիզնեսի կառավարմանն ու զարգացմանը նպաստող անհրաժեշտ և հիմնական բաղադրիչներին, գործիքներին և հմտություններին։

Ծրագրի ընթացքում մասնակիցները իրենց ներգրավվածությունն են ունենալու թիմային և անհատական աշխատանքների, իրավիճակային խաղերի, ինտերակտիվ քննարկումների և շատ այլ տարբեր գործնական աշխատանքների մեջ։

Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից, որոնք պարունակելու են ոչ միայն դասընթացներ, այլ նաև խորհրդատվության և բիզնես պլանների մշակման փուլեր։ Ընթացքում ունենալու ենք տարբեր բնագավառներից հմուտ մասնագետներ, ովքեր կնպաստեն Ձեր բիզնես գիտելիքների զարգացմանը և կկիսվեն իրենց «լավագույն փորձով» (best practice)։ 

Դասերի ընթացքում կունենանք այնպիսի հյուր խոսնակներ, ինչպիսիք են հաջողակ գործարարներ, տարբեր հայտնի և հաջողված կազմակերպություններից հմուտ մասնագետներ։

Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը

  • նրանց համար, ովքեր ունեն գործող բիզնես և ցանկանում են այն զարգացնել 
  • նրանց համար, ովքեր ունեն հստակ կազմված բիզնես գաղափար և ցանկանում են այն կյանքի կոչել

Ծրագրի կառուցվածք և փուլեր.

ՄԱՍ 1

Փուլ 1՝ Հայտադիմումի լրացում և կարիքների գնահատում․ ծանոթություն մասնակցի և գործող բիզնեսի/բիզնես գաղափարի հետ

Ծրագրի իրականացման նախնական փուլում բոլոր այն մասնակիցները, ովքեր ցանկություն ունեն միանալու ծրագրին, պետք է նախապես գրանցվեն և լրացնեն անհրաժեշտ հայտադիմումը։ Քանի որ խմբում տեղերը սահմանափակ են, հարկավոր է լրացնել հայտադիմումը ըստ անհրաժեշտ տեղեկատվության։

Հայտադիմումը լրացնելուց հետո ունենալու ենք անհատական հանդիպումներ յուրաքանչյուր մասնակցի հետ, կծանոթանանք մասնակցի և իր Բիզնեսի հետ, կիրականացնենք կարիքների գնահատում, որպեսզի կարողանանք առավելագույնս ապահովել նախագծի արդյունավետությունը յուրաքանչյուր մասնակցի համար։

Փուլ 2՝ Բիզնեսի զարգացման դասընթացներ (36 ժամ)

Թեմաներ և ենթաթեմաներ 

1․ Ծանոթություն․ ձեռնարկատիրության ներկայացում 

  • Ծրագրի ներկայացում
  • Մասնակիցների ընկերությունների կամ բիզնես գաղափարների ներկայացում 

2․ Բիզնես ռազմավարություն

  • Ռազմավարական մտածելակերպ 
  • Բիզնեսին համապատասխան ռազմավարության մշակում 
  • Բիզնեսի ռազմավարական կառավարում 

3 Շուկայի հետազոտություն 

  • Շուկայի հետազոտության կաևորությունը 
  • Շուկայի հետազոտության փուլերը 
  • Շուկայի հետազոտության գործընթացները 
  • Հիմնական գործիքները և մեթոդները 
  • Տեղեկատվության աղբյուրների տեսակներ 
  • Շուկայի և պրոդուկտի հետազոտություն
  • Թիրախային շուկայի ուսումնասիրություն և գնահատում
  • Մրցակցային վերլուծություն 

4 Բիզնես գործընթացների կառավարում 

  • Բիզնես գործընթացների կառավարման ներկայացում 
  • Բիզնես գործընթացների մոդելավորում 
  • Բիզնես գործընթացների վերլուծություն և օպտիմալացում 

5 Ռեսուրսների կառավարում 

  • Ռեսուրսների տեսակները 
  • Գործառնական կառավարում 
  • Մարդկային ռեսուրսների կառավարում 

6․ Վաճառք և մարքեթինգ 

  • Մարքեթինգ, մարքեթինգի կառավարման գործընթաց 
  • Առաջխաղաղացում և գովազդներ 
  • Թվային մարքեթինգ 
  • Վաճառքի կառավարման փուլեր
  • Վաճառքի գործիքներ բիզնեսի զարգացման համար 
  • Սպասարկում և հաճախորդների հետ կապ 

7․ Ֆինանսների կառավարում 

  • Ֆինանսական պլանավորում 
  • Ներդրումային պլան 
  • Ծախսերի պլանավորում 
  • Ինքարժեքի հաշվարկ
  • Հիմնական ֆինանսական հաշվետություններ
  • Ֆինանսական կանխատեսումներ 
  • Հնարավոր ֆինանսական ռիսկեր 

8 Հարկային և իրավական դաշտի ներկայացում 

  • Բիզնեսի իրավական դաշտի ներկայացում 
  • Հարկատեսակների ուսումնասիրություն 
  • Հարկային հաշվառում 

ՄԱՍ 2

Փուլ 3՝ Բիզնես պլանի և ֆինանսական մոդելի կազման ուղեցույցների տրամադրում և ուղղորդում

Բիզնես պլանի մշակում և ներդրումների ներգրավվման հնարավորությունների ներկայացում 

  • Բիզնես պլանը և դրա հիմնական նպատակը 
  • Գրագետ բիզնես պլանի մշակում 
  • Բիզնես պլանի հիմնական բաժինները
  • Ներդրումների ներգրավվման ուղղությունների ներկայացում 

*Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին տրվելու է բիզնես պլան մշակելու և ֆինանսական մոդելի կազման ուղեցույց, ինչպես նաև հստակ գործիքակազմ ու գիտելիքներ բիզնես պլան մշակելու համար, որը կարող եք օգտագոծել թե՛ ներքին կարիքների համար՝ բիզնեսի պլանավորում, զարգացում, թե՛ արտաքին ֆինանսական հնարավորությունների ներգրավման համար։ 

Փուլ 4՝ Բիզնես խորհրդատվություն

Խմբային խորհդրատվական հանդիպումների ժամանակ հնարավորություն է տրվելու մասնակիցներին ստանալ հավելյալ ուղղորդումներ իրենց բիզնես խնդիրների վերաբերյալ հստակ առաձնացված թեմաներով՝ բիզնես պլանի մշակում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսական կառավարում և այլն։ Այս փուլը կօգնի դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները ու հմտությունները կիրառել գործնականում՝ հենց Ձեր բիզնեսի օրինակով։

Փուլ 5՝ Ավարտական միջոցառում, նեթորքինգ

Ծրագրի ավարտին կունենանք ավարտական միջոցառում և հավաստագրերի հանձնման արարողություն։ Միջոցառմանը կմասնակցեն նաև հաջողակ գործարարներ և բիզնես ներկայացուցիչներ, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և փորձով։ 

Փուլ 6՝ Անդամակցություն բիզնես համայնքին

Ծրագրի ավարտից հետո խմբի բոլոր մասնակիցները կներգրավվեն բիզնես համայնքում, որտեղ շարունակական հաղորդակցում և կապ կունենան միմյանց հետ։ Բիզնես համայնքը կլինի հարթակ, որտեղ կկսիվենք բիզնես աշխարհին վերաբերով հետաքրքրիր նորություններով և տեղեկատվությամբ։ Հարթակի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել հավելյալ դասընթացների և միջոցառումների և կիսվել իրենց ձեռք բերած փորձառնությամբ։

Ծրագրի մեկնարկ. օգոստոսի 14

Ծրագրի տևողություն. 2 ամիս

Դասերը իրականանալու են շաբաթական 2 օր, օրական 2-3 ժամ:

Ծրագրի արժեք՝

Մասնակցություն ՄԱՍ 1-ին (ներառում է Փուլ 1-2)՝ 160․000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

Մասնակցություն ՄԱՍ 2-ին (ներառում է Փուլ 3-6)՝ 160․000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

 

Դասընթացների իրականացման մեթոդաբանությունը և ծրագրի հիմնական արդյունքները՝
Business2Grow-ն իր ձևաչափով առաջին բիզնես ծրագիրն է, որը կծանոթացնի Ձեզ բիզնեսի կարևորագույն բնագավառներին և կփոխանցի անհրաժեշտ հմտություններ Ձեր բիզնեսը զարգացնելու համար։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերելու գիտելիքներ այնպիսի բիզնես բաղադրիչներից, ինչպիսիք են՝ բիզնես հիմնական գործընթացներ, բիզնես ռազմավարություն, վաճառք, մարքեթինգ, ֆինանսական հաշվարկներ և այլն։ 

Այս բոլոր բաղադրիչներին ծանոթությունը լինելու է գործնական դաշտում։ Դասընթացները իրականանալու են նորարարական և ինտերակտիվ մեթոդներով, որոնք իրենցից ենթադրում են՝

  • գործնական աշխատանքներ
  • թիմային և անհատական աշխատանքներ
  • նորարարական տեխնոլոգիաներ
  • հոլովակների դիտում
  • քննարկումներ
  • թեստեր
  • սահիկաշարերի օգտագործում
  • փորձի փոխանակում
  • case study-ներ
  • այլ

Նախագծի մասնակիցների քանակը լինելու է մինչև 15 հոգի։

Այնպես որ, շտապեք գրանցվել և սահուն քայլերով մուտ գործել պրոֆեսիոնալ բիզնես աշխարհ!

Հարցերի դեպքում, մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ info@quickstart.am, +374 77 59 39 59:

ԳՐԱՆՑՈՒՄ