Ընդհանուր և Բիզնես Անգլերեն (ինտենսիվ դասընթաց)

Ընդհանուր և Բիզնես Անգլերեն (ինտենսիվ դասընթաց)

AMD0

Դասընթացի մասին

Quick Start-ը մեկնարկում է Բիզնես Անգլերեն դասընթաց, որը նախատեսված է անգլերենի միջին մակարդակ ունեցող անձանց համար:

Դասընթացը Ձեզ հնարավորություն կտա սովորել հիմնական բիզնես հասկացությունները, կարդալ և գրել բազային բիզնես հաշվետվություններ, հաղորդագրություններ, հարստացնել բառապաշարը։

Ո՞վքեր կարող են մասնակցել

Բիզնես Անգլերեն դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հարստացնել իրենց բառապաշարը, ավելի հեշտությամբ հաղորդակցվել բանավոր և գրավոր:

Դասընթացի նկարագրություն

Դասընթացի հիմնական կառուցվածք՝

  • Բիզնես անգլերենի բառապաշարի հարստացում
  • Բիզնես նամակագրություն
  • Պրեզենտացիաների կառուցում և ներկայացում
  • Հաղորդակցություն և բանակցություններ

Կունենանք նախնական դաս, որի ժամանակ կբացահայտենք խմբի մասնակիցների անգլերենի իմացությունը:

Դասընթացի բովանդակությունը կախված է նախնական դասընթացի ժամանակ հայտնաբերված կարիքների վերլուծությունից և ենթակա է շարունակական փոփոխության։

Նախնական պահանջներ

Անգլերենի միջին մակարդակի իմացություն

Ծրագրի հիմնական արդյունքներ

Մասնակիցները դասընթացի ավարտին կտիրապետեն՝

  • Հիմնական բիզնես հասկացություններին
  • Կկարողանան կարդալ և գրել բազային բիզնես հաշվետվություններ, հաղորդագրություններ
  • Կսովորեն պրեզենտացիաներ պատրաստել և ներկայացնել, բանակցություններ վարել և այլն։

Տևողություն
12 դաս, շաբաթական 3 անգամ, 2 ժամ տևողությամբ դասեր

Ժամանակացույց

Մեկնարկ՝ հունվարի 12

Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ 18:30 – 20:30, շաբաթ 9:30 – 11:30

Ձևաչափ՝ օնլայն

Ձեր ներդրումը

35.000 դրամ

Դասընթացավար

Գայանե Հակոբյան

Ֆրանսիական համալսարանի դասախոս, 30+ տարիների դասավանդման փորձ

Գայանե Հակոբյանը ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, ունի բազմամյա դասախոսական փորձ: Դասավանդում է Ընդհանուր և մասնագիտական անգլերեն: Ներկայումս նա դասավանդում է ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում: