Գործարար (բիզնես) հաղորդակցություն
AMD0Դասընթացի մասին
Գործարար հաղորդակցության աշխարհում արդյունավետ կոմունիկացիայի համար գոյություն ունեն օրենքներ, ձևաչափեր և մեթոդներ։
Այս երկօրյա դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ծանոթանալ գործնական միջավայրում հաղորդակցության կառուցման առանձնահատկություններին և ինչպես այն ճիշտ և տեղին կիրառել։ Հավանաբար նկատել եք, որ անկախ նրանից, թե որ ոլորտում ենք աշխատում, հաջողության գաղտնիքը հաճախ նրանում է, թե ինչպես և ինչ ձևաչափով մենք կներկայացնենք կարևոր ուղերձն այնպես, որ այն ընդունվի:
Միասինկ կսովորենք բանակցային մարտավարությունները և կկիրառենք ըստ իրավիճակայի մոդելի տեղում։
Դասընթացի թեմաներ
- Ի՞նչ տեսակներ կան գործարար հաղորդակցության մեջ և ինչի՞ վրա կենտրոնանալ
- Ի՞նչու 7 C (7 C-s of business communication)
- Ինչպիսի՞ն է բազմաշահառու հաղորդակցությունը (Multi-Stakeholder Communication)։
- Ի՞նչ իմանալ networking – ի մասին։
- Ի՞նպիսի սխալններից է պետք է խուսափել
- Ինչպե՞ս կարգավորել հակամարտությունները
- Ի՞նչ է բանակցվող համաձայնության լավագույն այլընտրանքը (BATNA)
- Ի՞նչ պետք էիմանալ և կիրառել գրավոր, ներքին, արտաքին, ներկայացման հաղորդակցության պարագայում
- Ինչպե՞ս ուղղորդել հաղորդակցությունը և ինչպես աշխատել միասին
- Գործնական աշխատանք
Հիմնական արդյունքներ
- կսովորենք բանակցային տեխնիկաները ըստ ակնկալվող արդյունքների և կկիրառենք տեղում
- կծանոթանանք բիզնես հաղորդակցության մարտավարություններին և գործիքներին
- կուսումնասիրենք գրավոր հաղորդակցման խնդրհարույց կետերը, կմշակենք աշխատող մեթոդների վրա կառուցված նմուշներ
- կտեղեկանանք մի շարք անհրաժեշտ PR գործիքներից
- կտեղեկանանք բիզնես հաղորդակցության վերջին միտումների և աշխատող թրենդերի մասին
Տևողություն
4 ժամ, 2 դաս
Ժամանակացույց
Օրեր՝ նոյեմբերի 21, 22
19:00-21:00
Ձևաչափ՝ Offline
Ձեր ներդրումը
22․000 ՀՀ դրամ
* մինչև նոյեմբերի 1-ը գրանցվելու դեպքում կվճարեք 18․000 ՀՀ դրամ
Դասընթացավար
Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ
Դիանան հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ է և գործարար հաղորդակցության դասախոս, ունի բազմաշահառու հաղորդակցության (multi-stakeholder communication) գործնական փորձ և ոլորտում ավելի քան 13 տարվա փորձ:
Lեզու
հայերեն, նյութերն ու տերմինալոգիան՝ անգլերեն