Դրամաշնորհային հայտերի պատրաստում
AMD0Դասընթացի մասին
Ներկայումս գրանտային/դրամաշնորհային ծրագրերը շատ շատ են, սակայն ոչ բոլորն են կարողանում դրանք գտնել և գրագետ հայտ կազմել դրանց դիմելու համար։
Quick Start-ը կազմել է գրանտային ծրագրերի մշակման և գրագետ հայտ կազմելու դասընթաց, որին մասնակցելով կիմանաք դրամաշնորհային ծրագրերը գտնելու և դիմելու բոլոր մանրամասները։
Ծրագրին մասնակցությունը կօգնի բարելավել Ձեր գիտելիքները ոլորտի վերաբերյալ և ճիշտ քայլերի միջոցով ներգրավել միջոցներ և հասնել Ձեր բիզնես կամ սոցիալական նպատակներին:
Ո՞վքեր կարող են մասնակցել
Ծրագիրը նախատեսված է`
- Հասարակական կազմակերպությունների ղեկավարների կամ ներկայացուցրիչների համար
- Նրանց համար, ովքեր զբաղվում են գրանտային/դրամաշնորհային ծրագրերով կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ
Դասընթացի նկարագրություն
- Ներայացում ֆոնդհայթայթման դրամաշնորհներին
- Ինչպե՞ս կազմել և մշակել գրագետ դրամաշնորհային առաջարկ
- Հաջողակ դրամաշնորհային հայտ մշակելու բաղադրիչները
- Գործնական աշխատանք․ հանձնարարություն դրամաշնորհային հայտ գրելու վերաբերյալ
Դասընթացի ավարտին մանսակիցները՝
- Կսովորեն դրամաշնորհային հայտեր գրելու հիմնական գործառույթները
- Ձեռք կբերեն գիտելիքներ պոտենցիալ ֆոնդեր փնտրելու և գտնելու գործիքակազմի վերաբերյալ
- Կիմանան հաջողակ դրամաշնորհային հայտ մշակելու հիմնական բաղադրիչները
- Կսովորեն արդյունավետ կերպով դրամաշնորհային հայտ պատրաստելու և դիմելու ռազմավարությանը
- Դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցները իրենց ձեռք բերած գիտելիքներով կկազմեն դրամաշնոերհային առաջարկի իրենց օրինակը
Ժամանակացույց
Օրեր՝ ապրիլի 17,18,22,23
Տևողություն՝ 8 ժամ, 4 դաս
Ժամը՝ 19։00-21։00
Նախնական պահանջներ
Անգլերենի միջին կամ միջինից բարձր մակարդակի իմացություն
Ձեր ներդրումը
39․000 դրամ
Դասընթացավար
Տաթևիկ Վարդանյան,