Գրաֆիկ դիզայն պատանիների համար
AMD0Դասընթացի մասին
Գրաֆիկ դիզայնը այն մասնագիտություններից է, որ ոչ միայն հնարավոր է այլև շատ ցանկալի է սովորել վաղ տարիքից։
Այդ իսկ պատճառով՝ Quick Start-ը ներդրել է «Գրաֆիկ դիզայն պատանիների համար» դասընթացը, որ արդեն վաղ տարիքից պատանիները կարողանան սովորել գրաֆիկ դիզայնի հիմնական գործիքակազմը և ունենան գիտելիքների պաշար հետագայում աշխատելու կամ այս մասնագիտության մեջ խորանալու համար։
Այս ծրագիրը նախատեսված է 13-18 տարեկան պատանիների համար, ովքեր՝
- սիրում են դիզայնը և ցանկանում են ծանոթանալ և հմտանալ այս ոլորտում,
- կրեատիվ են, ունեն լավ երևակայություն, բայց չգիտեն ինչպես այն օգտագործել,
- ցանկանում են ստեղծել կրեատիվ պոստեր սոց ցանցերում,
- ցանկանում են ապագայում աշխատել այս ոլորտում։
Ծրագրի հիմնական փուլերն են ՝
1.Դասընթացի իրականացում
- Գրաֆիկ դիզայն և բրենդինգ
- Photoshop և Illustrator գործիքների ներկայացում
- Էջի դասավորությունը տպագրվող դիզայնի և Թվային (Digital) դիզայնի համար
2․ Պորտֆոլիոյի ստեղծում
Բոլոր մասնակիցները կունենան իրենց սեփական պորտֆոլիոն, որը կօգնի ձեռք բերել ցանկալի աշխատանք:
3. Կրեատիվ մտածողություն
3. Որակավորման շնորհում
4․ CV կազմելու և հարցազրույց անցնելու բոնուս դաս ծրագրի ավարտին
Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները.
- Լիովին կիմանան, թե ինչ է գրաֆիկ դիզայնը
- կկարողանան ստեղծել լոգոներ և նշաններ, բրենդի հիմնական տարրեր և թվային ու տպագրված դիզայնի նյութեր
- կունենան գունատեսության հմտությունններ
- կտիրապետեն գրաֆիկ դիզայնի ծրագրերին։
Տևողություն
24 ժամ (12 դաս), 1 ամիս
Մեկնարկ՝ ապրիլի 11
Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ
ժամը 15։00-16։30
Ձեր ներդրումը
Ամբողջ ծրագրի արժեքը՝ 58,000 ՀՀ դրամ
Դասընթացավար
Ռինա Ալեքսանդրյան
Ռինան փորձառու գրաֆիկ դիզայներ է, ով ոլորտում է արդեն 10 տարուց ավել։ 2014 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան, որից հետո անմիջապես անցել է աշխատանքի PicsArt ընկերությունում։ Բացի այդ, ակադեմիայում սովորելու ընթացքում նաև առցանց աշխատել է, որպես գրաֆիկ դիզայներ։ Այժմ նա զբաղեցնում է ավագ գրաֆիկ դիզայների հաստիքը “DEEP. Marketing. Branding” ընկերությունում։
Մասնակիցների քանակ
Մինչև 12
Լեզու
Հայերեն, տերմիններ` անգլերեն