Ժամանակի արդյունավետ կառավարումը աշխատավայրում
AMD0Դասընթացի մասին
ժամանակի կառավարումն ավելի հաջողակ, կատարյալ և ներդաշնակ կյանքի գրավականն է։ Այն օգնում է նույն ժամանակահատվածում անել ավելին՝ նվազեցնելով սթրեսն ու անհանգստությունը, որակյալ ժամանակ հատկացնել, կայուն առաջընթաց գրանցել կյանքի տարբեր ոլորտների նպատակներին հասնելու համար։
Ժամանակի արդյունավետ կառավարումն ազդում է նաև այլ հմտությունների բարելավման վրա՝ կենտրոնացման, որոշումներ կայացնելու, առաջնորդելու, հաղորդակցվելու ունակությունների։
Այն նաև շատ դրական ազդեցություն կարող է ունենալ մեր առողջության, ինքնավստահության, մարդկանց հետ հարաբերությունների վրա։
Այս մեկօրյա վարպետաց դասի միջոցով ձեռք կբերեք գործիքակազմ՝ առօրյա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև միջնաժամկետ նպատակներին հասնելու համար։
Դասընթացի թեմաներ
- Ժամանակի կառավարման և առաջնահերթությունների մատրիցա
- Առօրյա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու գործիքներ
- Երկարաժամկետ պլանավորման և իրականացման գործիքներ
- Այն, ինչ խանգարում է կյանքում հասնել ավելիին՝ մտավոր և հոգեբանական խոչընդոտներ, կարգապահության, ինքնավերահսկողության պակաս։
Տևողություն
2 ժամ
Ժամանակացույց
Օր՝ Նոյեմբերի 17
19:00-21:00
Ձևաչափ՝ Online
Ձեր ներդրումը
4․500 ՀՀ դրամ
Դասընթացավար
Head of Talent Experience, HR Manager, Synergy International Systems
Աննան փորձառու ՄՌ մասնագետ է, ով ոլորտում ունի 10+ տարվա աշխատանքային փորձ: Այժմ աշխատում է Synergy International Systems-ում, որպես ՄՌԿ մասնագետ և Տաղանդների առաջխաղացման ղեկավար: Աննան նաև փորձառու դասընթացավար է: Անցկացրել է շատ դասընթացներ և մաստեր կլասսեր ՄՌԿ և փափուկ հմտություններ թեմաներով: Անչափ սիրում է իր մասնագիտությունը և հաճույք է ստանում ընկերությունում նոր մշակույթ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելուց:
Lեզու
հայերեն