Ինչպե՞ս մասնակցել պետական գնումներին

Ինչպե՞ս մասնակցել պետական գնումներին

AMD0

Դասընթացի մասին

Ներկայումս շատերն են ցանկանում դիմել պետական գնումների, սակայն դիմելուց առաջ մարդկանց մոտ առաջանում են բազում հարցեր՝ ինչպե՞ս դիմել, ի՞նչ կայքերով գտնել և դիմել, ինչպե՞ս ճիշտ լրացնել հայտը և նմանատիպ շատ այլ հարցեր։

Quick Start-ի այս քառօրյա դասընթացի ընթացքում կիմանաք գնման ընթացակարգին մասնակցելու բոլոր մանրամասները:

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պետական գնումներին դիմել և մասնակցել

Դասընթացի նկարագրություն

  • Գնումների մասին ՀՀ օրենքի և նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրություն հատուկ դիմորդների համար
  • գնման բոլոր ձևերի և կիրառման պայմանների ուսումնասիրություն
  • թղթային ձևով գնման ընթացակարգին մասնակցելու պահանջների ուսումնասիրություն և հայտի ներկայացման ձևերը
  • էլեկտրոնային ձևով  գնման ընթացակարգին մասնակցելու պահանջների ուսումնասիրություն /հայտի ներկայացման ձևերը էլեկտրոնային Armeps.am Eauction.armeps.am կայքերի միջոցով
  • հայտի ապահովման, որոկավորման և պայմանագրի ապահովումների ներկայացման ձևերի ուսումնասիրություն
  • էլեկտրոնային ձևով հանձնման- ընդունման արձանագրության  ուսումնասիրություն armeps.am/ppcm կայքերի միջոցով։

Տևողություն

4 դաս

Ձեր ներդրումը

24.000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Սյուզաննա Եղիազարյան 

Պետական գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ

Սյուզաննան արդեն 6+ տարիների փորձ ունի գնումների գործընթացները համակարգելու, կազմելու, դիմելու մեջ։ Բացի աշխատանքային փորձից, նաև մեծ փորձ է ձեռք բերել պետական գնումների թեմայով դասավանդման մեջ։ Ներկայում աշխատում է, որպես պետական գնումների կազմակերպման գլխավոր մասնագետ։

Lեզու
հայերեն