Հաշվապահություն (ինտենսիվ դասընթաց)

Հաշվապահություն (ինտենսիվ դասընթաց)

AMD0

Դասընթացի մասին

Հաշվապահությունը մասնագիտություն է, որ միշտ պահանջված է լինելու: Հաշվապահական գիտելիքները անհրաժեշտ են ցանկացած ոլորրտում:

Quick Start-ի այս դասընթացի ընթացքում կսովորեք հաշվապահության հիմնական դրույթները, հաշվապահական հաշվառման հիմունքները և ձեռք կբերեք գիտելիքների բազա կադրային հաշվապահությունից և հարկային օրենսդրությունից:

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • Նրանք, ովքեր ցանկանում են սովորել հաշվապահություն 0-ից
  • Սկսնակ մասնագետներ/հաշվապահներ, ովքեր ցանկանում են թարմացնել և ավելի խորացնել իրենց գիտելիքները հաշվապահության մեջ:

Դասընթացի նկարագրություն

  1. Հաշվապահական հաշվառման ներածություն:Հաշվապահական հաշվառման կարգավորումը: Հաշվապահական հաշվառման  մեթոդը, նրա հիմնական տարրերը և վարման կանոնները:
  2. Կազմակերպության ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների դասակարգումը:
  3. Հաշվապահական հաշվեկշիռ, Հաշվապահական հաշիվների համակարգ և կրկնակի գրանցում:
  4. Հաշվապահական հաշվառման հաշիվների պլան:Գնահատում և կալկուլյացիա:
  5. Փաստաթղթավորում և գույքագրում: Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները:
  6. Հաշվապահական հաշվետվություններ և դրանց տեսակները: Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը,
  7. Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառում,
  8. Ընթացիկ ակտիվների հաշվառում
  9. Ընթացիկ պարտավորությունների հաշվառումը
  10. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հաշվառումը,
  11. Եկամուտների և ծախսերի դասակարգումը և հաշվառումը

Տևողություն

1 ամիս, 10 դաս

Ժամանակացույց

Մեկնարկ՝ հունիսի 9

Օրեր՝ չորեքշաբթի և ուրբաթ

19:00-21:00

Ձեր ներդրումը

 25.000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Թամարա Մանուկյան  https://www.linkedin.com/in/tamara-manukyan-87505267/

«Հյուսիսային Փայլ» ՍՊԸ, տնօրեն

ԵՊՀ դասախոս

Թամարան փորձառու հաշվապահ է, ով հաշվապահության թեմայով դասավանդման 10 տարվա փորձ ունի: Սովորել և ավարտել է ԵՊՀ-ի Տնտեսագիտության ֆակուլտետը: Երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, իսկ այժմ տնօրինում է «Հյուսիսային Փայլ» ՍՊԸ-ն: Թամարան նաև դասավանում է ԵՊՀ-ում՝ Մաթմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, ֆինանսական վերլուծություն, աուդիտ, տնտեսագիտություն և միկրոէկոնոմիկա/մակրոէկոնոմիկա թեմաներով:

Lեզու
հայերեն