Մարդկային ռեսուրսների կառավարում

Մարդկային ռեսուրսների կառավարում

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է: Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:
Եթե Դուք ևս ցանկանում եք դառնալ մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկ մասնագետ և ծրագրից հետո հնարավորություն ստանալ աշխատելու որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը, ապա շտապե´ք գրանցվել Quick Start-ի այս ծրագրին:

Ծրագրի հիմնական փուլերն են՝
1. Դասընթաց 1. «Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները» (18 ժամ)
2. Դասընթաց 2. «Կադրային գործավարություն» (18 ժամ)
3. Գործնական այց գործընկեր ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
4. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
1. կատարել անձնակազմի պլանավորում` համապատասխան ընկերության ռազմավարությանը
2. կազմել աշխատանքային նկարագրեր
3. կատարել աշխատատեղի համալրում
4. կիրառել աշխատակազմին մոտիվացնող և անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
5. ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
6. իրականացնել նոր աշխատողների ընդունում, աշխատանքային պայմանների փոփոխում, աշխատանքից ազատում և այլ գործառույթներ՝ համապատասխան աշխատանքային օրենսգրքի

Տևողություն
36 ժամ ` շաբաթական 3 անգամ

Օրացույց
Մեկնարկ՝ հունիսի 3
երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 19:00-21:00

Ձեր ներդրումը
Ծրագրի արժեքը` 90,000 դրամ (ներառված հարկեր)
Կարող եք վճարել ամեն փուլի համար՝ 45.000 դրամ

Դասընթացավարներ

Նունե Վարոսյան («Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները»)
«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն
2004թ.-ից վարում է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բազմաթիվ դասընթացներ: Իրականացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվություն տարբեր ոլորտների կազմակերպությունների համար: Հայաստանում Ֆրասիական Համալսարանի դասախոս:

Լիլիթ Գրիգորյան («Կադրային գործավարություն»)

Լիլիթն ունի ավելի քան 8 տարվա փորձ ՄՌ ոլորտում, աշխատակիցների հավաքագրման, զարգացման, ինչպես նաև կադրային գործավարության ոլորտում։ ՄՌ ծառայությունների մատուցում է իրականացրել միաժամանակ 10-ից ավելի տարբեր ոլորտներ ընդգրկող կազմակերպությունների համար ։

Նա աշխատել է հետևյալ ընկերություններում`

  • IDeA հիմնադրամ (տաղանդների զարգացման մենեջեր)
  • Կոկա- Կոլա ՀԲՔ Արմենիա (Ռեքրութմենթի մասնագետ )

Մասնակիցների քանակ
10-15

Լեզուն
հայերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: