Ֆինանսական վերլուծություն

Ֆինանսական վերլուծություն

AMD0
Դասընթացավար
Categories:

Դասընթացի մասին

Ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր մասնակցությունից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես ֆինանսական վերլուծաբաններ բանկերում, վարկային կազմակերպություններում, աուդիտորական ու խորհրդատվական ընկերություններում և այլուր:

Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ բանկային գործունեության, ֆինանսական վերլուծությունների վերաբերյալ, կկարողանան իրականացնել բիզնես վերլուծություններ, ռիսկերի գնահատում և կազմել ֆինանսական հաշվետությունները:

Դասընթացին մասնակցության համար աշխատանքային փորձը պարտադիր չէ: Quick Start-ը համագործակցում է ֆինանսաբանկային ոլորտում գործող մի շարք ընկերությունների հետ, և ծրագրի լավագույն մասնակիցները կդիտարկվեն գործատու կազմակերպությունների կողմից:

 Դասընթացի թեմաներն են՝

1․ Ձեռնարկությությունների ֆինանսական հաշվառման կարևորությունը, հաշվառման միջազգային և ազգային ստանդարտները, հիմնական սկզբունքները

2․ Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները, հաշվետվությունների միջև եղած կապերը՝ 

  • Հաշվապահական հաշվեկշիռ
  • Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն
  • Դրամական հոսքերի վերաբերյալ հաշվետվություն

3․ Կազմակերպության դրամական հոսքերի գնահատման ուղղակի և անուղղակի մեթոդներ

4․ Կազմակերպության ապագա գործունեության կանխատեսում

5․ Կազմակերպության ֆինանսական վերլուծություն ֆինանսական գործակիցների միջոցով

  • Կապիտալի կառուցվածք և լևերիջ
  • Ակտիվների արդյունավետություն
  • Գործունեության արդյունավետություն
  • Շահութաբերություն
  • Պարտքի ծածկույթ

6․ Կազմակերպության ռիսկերի վերլուծություն` կազմակերպության արտաքին և ներքին ռիսկեր

7․Կապիտալի գնի որոշում. տնտեսական ավելացված արժեք

  • Կապիտալի միջին կշռված արժեքի հաշվարկ
  • Տնտեսական ավելացված արժեք

8․Ներդրումային նախագծի գնահատում, ապագա դրամական հոսքերի զեղչման մեթոդներ

  • Փողի արժեքը և ժամանակը (The time value of money)
  • Զուտ ներկա արժեք
  • Եկամտի ներքին դրույք (Internal rate of return)

Նախնական պահանջներ

  • Ընդհանուր պատկերացումներ կազմակերպությունների ֆինանսների, հիմնական ֆինանսական հաշվետվությունների կազմի և բովանդակության մասին
  • Ցանկալի է հաշվապահական որոշ ստանդարտների, գործառնությունների գրանցման մեթոդների և այ կետերի մասով գիտելիքների թարմացում:

Ծրագրի ավարտին մասնակիցները՝

  1. Կտիրապետեն կազմակերության ֆինանսների և ֆինանսական վիճակի գնահատման առկա մեթոդներին, առկա նորմերին և ստանդարտներին
  2. Կստանան ֆինանսական վերլուծության տարբեր մոդելների մասով գիտելիքներ, վերլուծության ժամանակ կիրառվող բոլոր հիմնական ֆինանսական գործակիցները և կպատկերացնեն գործակիցների հնարավոր արժեքները, շեմերը
  3. Կկարողանան իրականցնել կազմակերպության ամբողջական ֆինանսական վերլուծություն 
  4. Կկարողանան ֆինանսական լեզվող խոսել, քննարկումներ կազմակերպել:

Տևողություն
24 ժամ, 12 դաս

Ժամանակացույց
Մեկնարկ՝ հունվարի 19
Օրեր՝ երեքշաբթի և ուրբաթ
19:00-21:00

Ձեր ներդրումը`
76,000 ՀՀ դրամ

Դասընթացավար`

Լուսինե Մինասյան  https://www.linkedin.com/in/lusine-minasyan-99238314b/

  • 18+ տարվա փորձ ֆինանսական ոլորտում
  • դասախոս ֆինանսաբանկային թեմայով Ֆրանսիական համալսարանում և ԵՊՀ-ում

Մասնակիցների քանակ`
Միչև 15 հոգի

Լեզու
Հայերեն