10 Project Management Best Practices

10 Project Management Best Practices

AMD0

Դասընթացի մասին

Դուք գիտե՞իք, որ ըստ վիճակագրության, ՏՏ նախագծերի միայն 2,5%-ն է հաջողությամբ ավարտում՝ ժամանակին և բյուջեի սահմաններում (այնպես, ինչպես պլանավորված էր ի սկզբանե):

Այո, այո… ընդամենը 2,5%:

Եվ եթե դա բավականաչափ վատ չէ, ապա եկեք դիտարկենք մի քանի այլ վիճակագրություններ՝

  • ցանկացած նախագծի միջին ծախսերի գերակատարումը կազմում է 27%
  • նախագծերի 57%-ը ձախողվում են սխալ հաղորդակցման արդյունքում
  • նախագծերի 39%-ը ձախողվում են սխալ պլանավորման և ռեսուրսների կազմակերպման, սխալ գործունեության պատճառով

Սա, իսկապես, տագնապալի վիճակագրություն է։ Այնուամենայնիվ, ՏՏ կազմակերպությունների մոտ 97%-ը կարծում են, որ նախագծերի կառավարումը կարևոր է բիզնեսի հաջողության համար:

Նախագծի կառավարման հաջողությունն ապահովելու միանշանակ միջոց կամ տարբերակ գոյություն չունի, բայց կան մի քանի կարևոր գործոններ, որոնք գրված չեն դասագրքերում և ներառված չեն քննական հարցաշարերում։ Դրանք կառավարման գործընթացի մեջ ներդնելով՝ կարող եք ցանկալի արդյունքների հասնել:

Quick Start-ի այս երկօրյա դասընթացի շրջանակում Ձեզ կներկայացնենք 10 ուշագրավ խորհուրդներ (out of box)՝ նախագծի կառավարման մեջ հաջողության հասնելու համար:

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր՝

  • ցանկանում են բարելավել իրենց հմտությունները, որպես նախագծի ղեկավար
  • ցանկանում են լավագույն արդյունքների հասնել նախագծեր ղեկավարելիս

Նախնական պահանջներ

  • անգլերենի իմացություն (մինիմալ մակարդակի)
  • նախագծերի կառավարման հիմունքների իմացություն

Տևողություն
2 հանդիպում, յուրաքանչյուրը 2.5 ժամ տևողությամբ

Ժամանակացույց
օգոստոսի 24 և 26

19:00-21:30

Ձևաչափ՝ Օնլայն

Ձեր ներդրումը

9000 դրամ

Դասընթացավար

Լիլիա Ասատրյան 
Exadel Europe, ՏՏ նախագծերի ղեկավար

Լիլիան ՏՏ նախագծերի ղեկավարման ոլորտում ունի 6+ տարվա փորձ: Բացի նախագծերի ղեկավարման ոլորտից, աշխատել է նաև ֆինանսական և բանկային համակարգերում:

Իր աշխատանքային 13 տարիների փորձը ներառում է՝

  • Sportion AM, ՏՏ նախագծերի ղեկավար
  • Energize Global Services, ՏՏ նախագծերի ղեկավար
  • RDKL, ՏՏ նախագծերի ղեկավար
  • SoftConstruct, ՏՏ նախագծերի ղեկավար

Lեզու

հայերեն