3Ds Max: մոդելավորում և վիզուալիզացիա

3Ds Max: մոդելավորում և վիզուալիզացիա

AMD0

Դասընթացի մասին

Ներկայումս եռաչափ մոդելավուրումը շատ կարևոր դեր է խաղում տարբեր ոլորտներում՝ գովազդ, ճարտարապետություն, բժշկություն, զարդերի դիզայն, ինտերիեր դիզայն։ 3Ds Max-ով կարող եք ստեղծել  ճարտարապետական կառույցներ ըստ նախագծի, տարածքների պատկերավորում, ինտերիերի գունային լուծումների, կատարել կերպարների կենդանացում ֆիլմերի կամ գովազդների համար։

Quick Start-ի այս եռամսյա ծրագրի ընթացքում կսովորեք եռաչափ մոդելավորման և վիզուալիզացիայի համար նախատեսված անհրաժեշտ գործիքները, կկիրառեք դրանք գործնականում և կստեղծեք Ձեր իսկ կերպարներին՝ օգտագործելով դասերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։

Ծրագրի հիմնական փուլերն են՝

1. Դասընթացի իրականացում

  • Ինտերֆեյս
  • Կլոնավորում
  • Դեֆորմացիա
  • Գծերով աշխատանք
  • Գեոմետրիայի տապալոգիա
  • Մոդելավորում
  • Վիզուալիզացիա

2. Ամփոփիչ աշխատանք (թեստ/ նախագծի ներկայացում)

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Նախնական պահանջներ

  • Ցանկալի է, որ յուրաքանչյուրն ունենա իր անձնական նոութբուքը Windows 10 ծրագրով թարմացված,
  • Տարրական համակարգչային գիտելիքներ,
  • Անգլերենի իմացություն՝ գոնե թե (A2) մակարդակի:

Տևողություն՝ 48 ժամ

Մեկնարկ՝ նոյեմբերի 7

Օրեր՝ երեքշաբթի՝ 19։00-21։00, շաբաթ՝ 13։30-15։30

Ձեր ներդրումը

Ընդհանուր՝ ծրագրի արժեք՝ 150․000 դրամ

Ամսական՝ 50․000 ՀՀ դրամ

Դասընթացավար`

Հենրիկ Պետրոսյան

3D Generalist, SoftConstruct  https://www.linkedin.com/in/henrik-petrosyan-a0329b194/

Հենրիկը փորձառու մանսագետ է, ով արդեն 5 տարի է 3D մոդելավորման ոլորտում է: Ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի բաժինը։ Այժմ դասավանդում է Երևանի Եվրոպական և Ֆրանսիական համալսարաններում 3D, հերոսների անիմացիա և Rigging թեմաներով։ Դասավանդման հետ մեկտեղ՝ աշխատում է “SoftConstruct” ՏՏ ընկերությունում, որպես 3D մոդելավորման մասնագետ։

Մասնակիցների քանակ
10-15

Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն