Business2Grow

Business2Grow

AMD0

Դասընթացի մասին

Ուզու՞մ եք զարգացնել Ձեր գործող բիզնեսը և գրանցել բեկումնային աճ ներդրումների ներգրավմամբ և ձեռնարկատիրական խորքային գիտելիքների միջոցով, ապա այս ծրագիրը Ձեզ համար է։

Business2Grow ծրագիրը անդրադարձ է ունենալու բիզնեսի կառավարմանն ու զարգացմանը նպաստող անհրաժեշտ և հիմնական բաղադրիչներին, գործիքներին և հմտություններին՝ ներառյալ ներդրումային հնարավորություններից օգտվելու ուղղիներին։

Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից, որոնք պարունակելու են ոչ միայն դասընթացներ, այլ նաև խորհրդատվության և բիզնես պլանների մշակման փուլեր։

Ամբողջ ծրագիրը վարելու են տարբեր բնագավառներից հմուտ մասնագետներ, ովքեր կնպաստեն Ձեր բիզնես գիտելիքների զարգացմանը և կկիսվեն իրենց «լավագույն փորձով» (best practice)։ 

Դասերի ընթացքում կունենանք այնպիսի հյուր խոսնակներ, ինչպիսիք են հաջողակ գործարարներ, տարբեր հայտնի և հաջողված կազմակերպություններից հմուտ մասնագետներ։

Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը

  • նրանց համար, ովքեր ցանկանում են գտնել ներդրողներ իրենց բիզնեսի զարգացման համար
  • նրանց համար, ովքեր ունեն գործող բիզնես և ցանկանում են այն զարգացնել 

Ծրագրի կառուցվածք և փուլեր.

ՄԱՍ 1

Փուլ 1՝ Հայտադիմումի լրացում և կարիքների գնահատում․ ծանոթություն մասնակցի և գործող բիզնեսի հետ

Ծրագրի իրականացման նախնական փուլում բոլոր այն մասնակիցները, ովքեր ցանկություն ունեն միանալու ծրագրին, պետք է նախապես գրանցվեն և լրացնեն անհրաժեշտ հայտադիմումը։ Քանի որ խմբում տեղերը սահմանափակ են, հարկավոր է լրացնել հայտադիմումը ըստ անհրաժեշտ տեղեկատվության։

Հայտադիմումը լրացնելուց հետո ունենալու ենք անհատական հանդիպումներ յուրաքանչյուր մասնակցի հետ, կծանոթանանք մասնակցի և իր Բիզնեսի հետ, կիրականացնենք կարիքների գնահատում, որպեսզի կարողանանք առավելագույնս ապահովել նախագծի արդյունավետությունը յուրաքանչյուր մասնակցի համար։

Փուլ 2՝ Բիզնեսի զարգացման դասընթացներ (36 ժամ)

Թեմաներ և ենթաթեմաներ 

1․ Ծանոթություն

  • Ծրագրի ներկայացում
  • Մասնակիցների ընկերությունների ներկայացում 

2․ Բիզնես ռազմավարություն

  • Ռազմավարական մտածելակերպ 
  • Բիզնեսին համապատասխան ռազմավարության մշակում 
  • Բիզնեսի ռազմավարական կառավարում 

3 Շուկայի հետազոտություն 

  • Շուկայի հետազոտության կաևորությունը 
  • Շուկայի հետազոտության փուլերը 
  • Շուկայի հետազոտության գործընթացները 
  • Հիմնական գործիքները և մեթոդները 
  • Տեղեկատվության աղբյուրների տեսակներ 
  • Շուկայի և պրոդուկտի հետազոտություն
  • Թիրախային շուկայի ուսումնասիրություն և գնահատում
  • Մրցակցային վերլուծություն 

4 Բիզնես գործընթացների կառավարում 

  • Բիզնես գործընթացների կառավարման ներկայացում 
  • Բիզնես գործընթացների մոդելավորում 
  • Բիզնես գործընթացների վերլուծություն և օպտիմալացում 

5 Ռեսուրսների կառավարում 

  • Ռեսուրսների տեսակները 
  • Գործառնական կառավարում 
  • Մարդկային ռեսուրսների կառավարում 

6․ Վաճառք և մարքեթինգ 

  • Մարքեթինգ, մարքեթինգի կառավարման գործընթաց 
  • Առաջխաղաղացում և գովազդներ 
  • Թվային մարքեթինգ 
  • Վաճառքի կառավարման փուլեր
  • Վաճառքի գործիքներ բիզնեսի զարգացման համար 
  • Սպասարկում և հաճախորդների հետ կապ 

7․ Ֆինանսների կառավարում 

  • Ֆինանսական պլանավորում 
  • Ներդրումային պլան 
  • Ծախսերի պլանավորում 
  • Ինքարժեքի հաշվարկ
  • Հիմնական ֆինանսական հաշվետություններ
  • Ֆինանսական կանխատեսումներ 
  • Հնարավոր ֆինանսական ռիսկեր 

8 Հարկային և իրավական դաշտի ներկայացում 

  • Բիզնեսի իրավական դաշտի ներկայացում 
  • Հարկատեսակների ուսումնասիրություն 
  • Հարկային հաշվառում 

ՄԱՍ 2

Փուլ 3՝ Բիզնես պլանի և ֆինանսական մոդելի կազմման ուղեցույցների տրամադրում և ուղղորդում

Բիզնես պլանի մշակում 

  • Բիզնես պլանը և դրա հիմնական նպատակը 
  • Գրագետ բիզնես պլանի մշակում 
  • Բիզնես պլանի հիմնական բաժինները

Ներդրումների ներգրավման հնարավորություններ

  • Ներդրումների ներգրավման ուղղությունների ներկայացում 

*Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին տրվելու է բիզնես պլան մշակելու և ֆինանսական մոդելի կազման ուղեցույց։

Բացի դրանից, կտրամադրվի նաև հստակ գործիքակազմ և կիրառական գիտելիքներ, որոնք կծառայեն ինչպես բիզնեսի ներքին պլանավորման և զարգացման նպատակներին, այնպես էլ արտաքին ֆինանսական հնարավորությունների՝ ներդրումներ ներգրավելու և կապիտալ ապահովելու համար։

Փուլ 4՝ Բիզնես խորհրդատվություն

Խմբային խորհդրատվական հանդիպումների ժամանակ հնարավորություն է տրվելու մասնակիցներին ստանալ հավելյալ ուղղորդումներ իրենց բիզնես խնդիրների վերաբերյալ հստակ առաձնացված թեմաներով՝ բիզնես պլանի մշակում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսական կառավարում և այլն։ Այս փուլը կօգնի դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները ու հմտությունները կիրառել գործնականում՝ հենց Ձեր բիզնեսի օրինակով։

Փուլ 5՝ Ավարտական միջոցառում, նեթվորքինգ

Ծրագրի ավարտին կունենանք ավարտական միջոցառում և հավաստագրերի հանձնման արարողություն։ Միջոցառմանը կմասնակցեն նաև հաջողակ գործարարներ և բիզնես ներկայացուցիչներ, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և փորձով։ 

Փուլ 6՝ Անդամակցություն բիզնես համայնքին

Ծրագրի ավարտից հետո խմբի բոլոր մասնակիցները կներգրավվեն բիզնես համայնքում, որտեղ շարունակական հաղորդակցում և կապ կունենան միմյանց հետ։ Բիզնես համայնքը կլինի հարթակ, որտեղ կկսիվենք բիզնես աշխարհին վերաբերով հետաքրքրիր նորություններով և տեղեկատվությամբ։ Հարթակի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել հավելյալ դասընթացների և միջոցառումների և կիսվել իրենց ձեռք բերած փորձառնությամբ։

Ծրագրի մեկնարկ. Սեպտեմբերի 11

Ծրագրի տևողություն. 2 ամիս

Դասերը իրականանալու են շաբաթական 2 օր, օրական 2-3 ժամ:

Ծրագրի արժեք՝

Մասնակցություն ՄԱՍ 1-ին (ներառում է Փուլ 1-2)՝ 160․000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

Մասնակցություն ՄԱՍ 2-ին (ներառում է Փուլ 3-6)՝ 160․000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

 

Դասընթացների իրականացման մեթոդաբանությունը և ծրագրի հիմնական արդյունքները՝
Business2Grow-ն իր ձևաչափով առաջին բիզնես ծրագիրն է, որը կծանոթացնի Ձեզ բիզնեսի կարևորագույն բնագավառներին և կփոխանցի անհրաժեշտ հմտություններ Ձեր բիզնեսը զարգացնելու և նոր ներդրումների հնարավորություններ գտնելու համար։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերելու գիտելիքներ այնպիսի բիզնես բաղադրիչներից, ինչպիսիք են՝ բիզնես հիմնական գործընթացներ, բիզնես ռազմավարություն, վաճառք, մարքեթինգ, ֆինանսական հաշվարկներ և այլն։ 

Այս բոլոր բաղադրիչներին ծանոթությունը լինելու է գործնական դաշտում։ Դասընթացները իրականանալու են նորարարական և ինտերակտիվ մեթոդներով, որոնք իրենցից ենթադրում են՝

  • գործնական աշխատանքներ
  • թիմային և անհատական աշխատանքներ
  • նորարարական տեխնոլոգիաներ
  • հոլովակների դիտում
  • քննարկումներ
  • թեստեր
  • սահիկաշարերի օգտագործում
  • փորձի փոխանակում
  • case study-ներ
  • այլ

Նախագծի մասնակիցների քանակը լինելու է մինչև 15 հոգի։

Այնպես որ, շտապեք գրանցվել և սահուն քայլերով զարգացնել Ձեր բիզնեսը !

Հարցերի դեպքում, մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ info@quickstart.am, +374 77 59 39 59: