Տվյալների վերլուծություն

Տվյալների վերլուծություն

AMD0
Դասընթացավար
Categories:

Դասընթացի մասին

Ներկայումս տվյալների վերլուծաբանը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է: Ցանկացած ոլորտում, կարևոր որոշումները կայացվում են հենց տվյալների վերլուծության հիման վրա:

«Տվյալների վերլուծաբանի պատրաստում» ծրագիրը ներկայացնում է տվյալների վերլուծության հիմնական մեթոդները և մեծ տվյալների ճիշտ գործածումը: Ծրագրին մասնակցելով՝ Դուք ձեռք կբերեք տվյալների վերլուծաբանի պահանջված մասնագիտություն, կտիրապետեք տվյալների վերլուծության ամենակարևոր գործիքներին, մոդելավորմանը և տվյալների արդյունավետ ներկայացման ձևերին:

Ծրագրի հիմնական նպատակն է, որ մասնակիցները ձեռք բերեն պահանջված մասնագիտություն և իրենց առաջին քայլերը անեն այս ոլրտում:

Ո՞վքեր կարող են մասնակցել
Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր նոր են մուտք գործում այս ոլորտ և ցանկություն ունեն ստանալու ավելի խորը գիտելիքներ մասնագիտության վերաբերյալ:

Ծրագրի նկարագրություն

  1. Ծանոթացում տվյալների վերլուծությանը
  • Ինչ է տվյալների վերլուծությունը
  • Տվյալնների վերլուծության ժամանակակից գործիքներ
  1. Նկարագրական վիճակագրություն
  • Ինչ է Նկարագրական վիճակագրությունը
  • Տարրական վերլուծություն
  1. Ծանոթացում SQL լեզվին
  • Relational Database Management Systems (RDBMS)
  • SQL ներկայացում
  • Տվյալների կառավարում
  • SQL-ի ներածություն
  1. Տվյալների կառավարում
  • Գործողություններ աղյուսակների հետ
  • Տվյալների համախմբում
  1. Աշխատանք տվյալների հետ
  • Subqueries / Correlated Subqueries
  • Common Table Expressions (CTE)
  • Pivot
  • Տվյալների փոփոխում
  • Տվյալների սահմանում
  • Տվյալների տեսակները
  • Constraints
  • Expressions
  1. Տվյալների վերլուծություն
  • Տվյալների ներմուծում MS Excel
  • Excel-ի ֆունկցիաները և բանաձևերը
  • Պիվոտ աղյուսակներ
  • Power Pivot
  1. Դինամիկ վահանակներ
  • Դինամիկ վահանակների ստեղծում Excel-ում
  1. Business Intelligence
  • Ծանոթացում Business Intelligence-ին
  • Business intelligence գործիքներ
  1. Power BI
  • Power BI ներկայացում
  • Կապերի ստեղծում
  • Visualizations
  1. Տվյալների վերլուծության արտահայտություններ (DAX)
  • DAX
  • Measures

Հիմնական արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան.

  • ներմուծել, մաքրել, կառավարել և վերլուծել տվյալները
  • կառուցել տվյալների վերլուծության մոդելներ
  • կառուցել ինտերակտիվ վահանակներ
  • հմտորեն օգտագործել MS Excel, MS SQL Server Studio և MS Power BI ծրագրերը
  • ստանալ Data Analysis Expressions (DAX) գիտելիքներ

Նախապայմաններ

  • MS Excel-ի բազային իմացություն
  • վիճակագրության իմացության սկսնակ մակարդակ
  • անգլերենի իմացություն՝ տերմինները և տրամադրվող նյութերը հասկանալու համար
  • վերլուծական մտածողություն

Ժամանակացույց

Մեկնարկ՝ փետրվարի 1
Տևողություն՝ 32 ժամ, 16 դաս: 

Օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի, 19:00-21:00

շաբաթ՝ 12:00-14:00

Ձեր ներդրումը
89.000 դրամ

Դասընթացավար

Վարդգես Բոխյան, տվյալների վերլուծաբան IDbank-ում

Վարդգեսը 5+ տարվա փորձ ունի, որպես տվյալների վերլուծաբան:

  • Աշխատել է “Varks.am”-ում, որպես ավագ տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար, ինչպես նաև “Global Credit”-ում, որպես Risk Management and Analysis Specialist.
  • Ունի IBM-ի կողմից տվյալների վերլուծության ծրագրի մասնակցության սերտեֆիկատ, ինչպես նաև սերտեֆիկատ “python for data science and machine learning” դասընթացի համար:
  • Այժմ աշխատում է տվյալների վերլուծաբան հայաստանյան առաջատար բանկերից մեկում: Կազմակերպել է MS Excel-ի դասընթացներ ընկերության ներսում տարբեր բաժինների համար: Սկսած 2020 թվականի մարտից, նա բիզնեսի վերլուծության դասախոս է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում, Ագրոբիզնեսի բաժնում (Agribusiness Teaching Center):