Emotionally Intelligent Communication
AMD0Դասընթացի մասին
Ժամանակակից գործնական աշխարհում հաջողության հասնելու կարևոր նախապայման է հաղորդակցական հմտությունների և հուզական բանականության արդյունավետ համակցությունը։ Այն հնարավորություն է տալիս թե՛ առօրյա կյանքում, և թե՛ աշխատավայրում խոսքն առավել նպատակային և ազդեցիկ դարձնել։ Հույզերի արհեստավարժ կառավարումը, փոխընբռնումն ու ակտիվ լսելու մտությունը, դիմացինի և սեփական վարքագիծն ավելի լավ հասկանալու ունակությունը ի զորու են ստեղծել ամուր հարաբերություններ, որոնք և հիմք են ծառայում արդյունավետ համագործակցության և համատեղ արժեք ստեղծելու կարևորագույն գործընթացի համար։
Դասընթացի հիմնական նպատակն է՝ մասնակիցներին զինել այնպիսի հմտություններով ու գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են գործնական և անձնական մակարդակներում հաղորդակցությունը բարելավելու, առավել հեշտացնելու և հաջողության հասնելու համար:
Այս ծրագիրը նախատեսված է
- գործող կամ ապագա մենեջերների
- լիդերների և ղեկավարների
- բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները՝ որպես լիդեր:
Դասընթացի բովանդակությունը
- Հաղորդակցության հիմնարար դրույթները և հուզական բանականության կարևորությունը
- Տեղեկատվության ընկալումը, դրանք զտող ֆիլտրերը
- Ինչպես ենք ընկալում ինքներս մեզ, և ինչպես են մեզ ընկալում այլ անձինք
- Համոզելու և մանիպուլյացիայի մեթոդները
- Ակտիվ լսելու հմտություն
- Կոնֆլիկտների կառավարման ոճեր
- Որոշումների կայացում, հիմնական մոդելներ
- Վստահության բանաձև
Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն հաղորդակցման տարբեր մեթոդներին, կբացահայտեն հուզական բանականությամբ հաղորդակցման առավելություններին՝ ներքին և արտաքին ներդաշնակության հասնելու առումով, կծանոթանան համոզելու հնարքներին, կոնֆլիկտների կառավարման ոճերին:Դասընթացը կօգնի նաև զգալիորեն բարելավել միջանձնային և ներանձնային հարաբերությունները, որոնք կերաշխավորեն հաջող կատարողական աշխատավայրում, նպատակների իրագործում և ինքնակատարելագործում։
Տևողություն
2 ժամ
Օրեր
մայիսի 11, 19:00-21:00
Ձեր ներդրումը
4500 դրամ
Դասընթացավար
Լարինա Բիչախչյան (PHD, CMI)
Միջազգայնորեն սերտիֆիկացված դասընթացավար, ով ունի ղեկավարման և մասնագիտական դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում:
Նրա պորտֆոլիոն ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ինեկոբանկը, Ամերիաբանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Մոնիտիսը, Սիներջին, Կինո Սթարը, WWF և այլն:
Լեզու
հայերեն