Emotionally Intelligent Leadership
AMD0Դասընթացի մասին
Հուզական բանականությունն արդյունավետ ղեկավարման կարևոր նախապայմաններից է։ Այս հակիրճ դասընթացի շնորհիվ, Դուք կկարողանաք ոգեշնչել, մոտիվացնել, հարգանք և վստահություն վայելել Ձեր թիմում, խթանել նրանց արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև հասնել երկարաժամկետ հաջողության։
Խմբային աշխատանքները, ինքնաարտացոլման վարժանքները, սեփական վարքագիծը և լիդերի դերն ավելի լավ հասկանալու համար նախատեսված վարժությունները կօգնեն ընդլայնել Ձեր հնարավորությունները և ստեղծել հուզական բանականությունը խթանող միջավայր։
Հանդիպման ընթացքում Դուք հնարավորություն կունենաք իրավիճակային վերլուծությունների, քննարկումների, դերային խաղերի միջոցով վեր հանել չափազանց կարևոր և արդիական հարցեր։
Այս ծրագիրը նախատեսված է
- գործող կամ ապագա մենեջերների
- լիդերների և ղեկավարների
- բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները՝ որպես լիդեր:
Ծրագրի նկարագրություն
Ինտերակտիվ հագեցած դասընթաց, որի թիրախում են հետևյալ ենթաթեմաները.
- Արդյունավետ թիմի կառուցում
- Իրավիճակային լիդերություն
- Փոփոխությունների կառավարում
- Ոգեշնչում և մոտիվացիա
- Արդյունավետ հաղորդակցություն
- Կոնֆլիկտների կառավարում
- Կազմակերպության ներսում բամբասանքի կառավարում
- Կառուցողական հետադարձ կապ
- Որոշումների կայացում ներգրավման միջոցով
- Ստեղծարարություն և նորարարություն
- Ուղղակի և անուղղակի ազդեցություն
Հիմնական արդյունքներ
Դասընթացի շնորհիվ՝ ձեռք կբերեք և կամրապնդեք գիտելիքներն ու հնտությունները, որոնք անհրաժեշտ են հուզական բարձր բանականությամբ օժտված լիդերին՝ հաջողության հասնելու համար։
Տևողություն
2 ժամ
Օրեր
Հունվարի 25, 19:00-21:00
Ձեր ներդրումը
Նախավաճառք՝ մինչև հունվարի 5՝ 7000 ՀՀ դրամ
Հունվարի 5-ից հետո՝ 9.000 ՀՀ դրամ
Դասընթացավար
Լարինա Բիչախչյան (PHD, CMI)
Միջազգայնորեն սերտիֆիկացված դասընթացավար, ով ունի ղեկավարման և մասնագիտական դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում:
Նրա պորտֆոլիոն ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ինեկոբանկը, Ամերիաբանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Մոնիտիսը, Սիներջին, Կինո Սթարը, WWF և այլն:
Լեզու
հայերեն