Excel. այն, ինչ պետք է

Excel. այն, ինչ պետք է

AMD0

Դասընթացի մասին

Microsoft Excel-ը ամենակարևոր համակարգչային ծրագրերից է, քանի որ այն կարևոր դեր է խաղում բազմաթիվ ոլորտներում: Այն ամենալայն կիրառվող աղյուսակային ծրագիրն է կորպորատիվ, դասարանային և նույնիսկ անձնական տվյալների օգտագործման համար:

Excel-ը միայն աղյուսակներ պատրաստելու համար չէ: Excel-ը օգնում է կառավարել տվյալները հեշտ եղանակով: Կարող եք կատարել հիմնական և բարդ մաթեմատիկական գործողություններ, տվյալները վերածել օգտակար գրաֆիկայի և գծապատկերների, ինչպես նաև վերլուծել տվյալները և կատարել կանխատեսումներ:

Quick Start-ի այս ծրագրի արդյունքում ավելի հեշտությամբ կաշխատեք տվյալների հետ, կսովորեք ստեղծել, փոփոխել տեսակավորել դրանք: Կտիրապետեք Excel համակարգի գործիքներին:

Ո՞վքեր կարող են մասնակցել

Դասընթացին կարող են մասնակցել նրանքր, ովքեր ցանկանում են հնարավորինս արդյունավետ օգտագործել ծրագրի հիմնական և առավել հաճախ կիրառվող գործիքները` պրակտիկայում հանդիպող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

Դասընթացի նկարագրություն

դասընթացի մանրամասն նկարագրություն

  • Excel ծրագրի միջերեսի (ինտերֆեյսի) հիմնական տարրերը
  • Excel-ի աղյուսակներում տվյալների մուտքագրման առանձնահատկություն­ները: Աղյուսակների ձևավորումը:
  • Հաշվարկներ Microsoft Excel-ում
  • Գծապատկերներ և գրաֆիկներ

Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացություն,
  • Համակարգչից օգտվելու տարրական իմացություն

Ծրագրի հիմնական արդյունքներ

Մասնակիցները ծրագրի ավարտին կկարողանան՝

  • Հեշտությամբ մուտքագրել տվյաալները Excel-ի աղյուսակներում
  • Կատարել ճշգրիտ հաշվարկներ Excel-ում
  • Կազմել գծապատկերներ և գրաֆիկներ

Տևողություն
5 դաս

Ժամանակացույց

Օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի

18:30-20:00

Ձեր ներդրումը

25.000 դրամ

Դասընթացավար

Աննա Ղուշչյան  

Աննա Ղուշչյանը մասնագիտությամբ ինժեներ էլեկտրամեխանիկ է, ունի բազմամյա դասախոսական փորձ: Դասավանդում է «Համակարգչային հմտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմաներով: Աշխատել է որպես համակարգչային կետրոնի պետ, գիտական քարտուղար , իսկ ներկայումս դասավանդում  է ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայում:

Lեզու
հայերեն