Ֆինանսական վերլուծություն. հիմունքեր
AMD0Դասընթացի մասին
Ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր մասնակցությունից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես ֆինանսական վերլուծաբաններ բանկերում, վարկային կազմակերպություններում, աուդիտորական ու խորհրդատվական ընկերություններում և այլուր:
Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ բանկային գործունեության, ֆինանսական վերլուծությունների վերաբերյալ, կկարողանան իրականացնել բիզնես վերլուծություններ, ռիսկերի գնահատում և կազմել ֆինանսական հաշվետությունները:
Դասընթացին մասնակցության համար աշխատանքային փորձը պարտադիր չէ: Quick Start-ը համագործակցում է ֆինանսաբանկային ոլորտում գործող մի շարք ընկերությունների հետ, և ծրագրի լավագույն մասնակիցները կդիտարկվեն գործատու կազմակերպությունների կողմից:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
- Ֆինանսական հիմնական հաշվետվություններ
- Խորացված բիզնես վերլուծություն և ռիսկերի գնահատում
Դասընթացի մանրամասն նկարագրություն
- Ավարտական թեստավորում
- Հավաստագրերի տրամադրում
- CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
- Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- Կազմել ֆինանսական հիմնական հաշվետվություններ
- Իրականացնել բիզնես վերլուծություններ
- Իրականացնել ռիսկերի գնահատում
Տևողություն
22 ժամ
Մեկնարկ՝ Սեպտեմբերի 6
Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
19:00-21:00
Ձեր ներդրումը`
56,000 ՀՀ դրամ
Դասընթացավար`
Արմեն Վարդանյան
Արմենը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային գործունեություն է ծավալում 2006 թվականից։ Աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարել է վարկային կազմակերպության տարբեր բաժիններ՝ Հետգործառնական, Լիզինգի, Հիփոթեքի ինչպես նաև Արտաքին կապերի և միջոցների ներգրավման։
Նախորդ 15 տարիների աշխատանքային գործունեության ընթացքում դասընթացավարը ղեկավարել է մի քանի տարածաշրջանային մասնաճյուղեր, որոնք ակտիվ ներգրավված են եղել վարկային գործառնություններում, հատկապես տնտեսությունների վերլուծության, վարկունակության գնահատման և վարկերի տրամադրման գործընթացներում։
Դասընթացավարը դասավանդում է նաև Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնում։
Մասնակիցների քանակ`
Միչև 15 հոգի