Գրաֆիկ դիզայն

Գրաֆիկ դիզայն

AMD0

Դասընթացի մասին

Մեր օրերում բիզնեսի հաջողությունը կախված է արդյունավետ բրենդինգից, ուստի Գրաֆիկ դիզայները ամենապահանջված մասնագիտություններից մեկն է:

Այս դասընթացը Ձեզ հնարավորություն կտա տիրապետելու Գրաֆիկ դիզայնի կառուցվածքին և գործիքներին: Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign ծրագրերը և կհասկանաք, ինչպես ստեղծել գեղեցիկ և խելամիտ գրաֆիկ դիզայն:

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • սիրում են դիզայնը և ցանկանում են հմտանալ այս ոլորտում,
  • կրեատիվ են, ունեն լավ երևակայություն, բայց չգիտեն ինչպես այն օգտագործել,
  • ցանկանում են ստեղծել կրեատիվ պորտֆոլիո` իրենց ցանկալի աշխատանքը գտնելու համար:

Ծրագրի հիմնական փուլերն են ՝

1.Դասընթացի իրականացում

  • Գրաֆիկ դիզայն և բրենդինգ
  • Illustrator, Photoshop և InDesign գործիքների ներկայացում
  • Էջի դասավորությունը տպագրվող դիզայնի և Թվային (Digital) դիզայնի համար

2. Պորտֆոլիոյի ստեղծում

  • Բոլոր մասնակիցները կունենան իրենց սեփական պորտֆոլիոն, որը կօգնի ձեռք բերել ցանկալի աշխատանք:

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • կկարողանան ստեղծել լոգոներ և նշաններ, բրենդի հիմնական տարրեր և թվային ու տպագրված դիզայնի նյութեր,
  • կունենան սեփական պորտֆոլիոն behance-ում՝ ցանկալի աշխատանք գտնելու համար:

Տևողություն

32 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

Մեկնարկ՝ ապրիլի 21

Օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի (19:00-21:00)

Ձեր ներդրումը
98,000 ՀՀ դրամ

Դասընթացավար
Արմինե Հայրապետյան

Արմինե Հայրապետյանը ունի ավելի քան 10 տարվա փորձ UX/UI և գրաֆիկ դիզայնի ոլորտում:

Նա սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:  Տեխնիկապես տիրապետում է Adobe XDAdobe PhotoshopAdobe IllustratorAdobe InDesignAdobe After Effect, և այլ դիզայնի գործիքների և տեխնոլոգիաների՝ փորձագետի մակարդակով:

Աշխատել է այնպիսի կազմակերպություններում ինչիսիք են՝ PicsArt (Թվային կատալոգների գրաֆիկ դիզայներ), Web Dorado (10web) (Վեբ դիզայներ, WordPress Plugins UI/UX դիզայներ), Factumsoft (ERP Platform UI/UX դիզայներ), Volo Global (Cargoo և Gulliver Պրոդուկտների UI դիզայներ), RDKL LLC (CloudBounce և BounceCast Պրոդուկտների UX/UI դիզայներ), Veritas Technologies (Merge1 և Migrate Պրոդուկտների UX/UI դիզայներ) և այլն:

Մասնակիցների քանակ
Մինչև 12

Լեզու
Հայերեն, տերմիններ` անգլերեն