Intro to Airtable: Process Management & Business Automation Tool
AMD0Դասընթացի մասին
Ներկայումս բոլոր ընկերությունները և բիզնեսները ձգտում են դեպի գործառույթների և աշխատանքային պրոցեսների ավտոմատացման։ Շատ քիչ գործիքներ կան, որ կարող են միաժամանակ ավտոմատացնել մի քանի աշխատանքային գործառույթներ, օրինակ՝ փաստաթղթաշրջանառությունը, բիզնես պրոցեսները, նախագծերի կառավարումը և այլն։ Այդ գործիքներից է Airtable-ը, որը ստեղծվել է 2013 թվականին և այդ օրվանից ի վեր մեծ տարածում է գտել իր ճկունության և աշխատանքային հիմնական գործառույթները ավտոմատացնելու շնորհիվ։
Դասընթացի հիմնական թեմաներ՝
- Ծանոթություն Airtable ավտոմատացման գործիքին
- Airtable-ի հիմնական գործառույթները
- Խորացված տեսակները և Linking table-ները
- Airtable Views
- Ինտերֆեյսի դիզայն
- Ավտոմատացում
- Թիմերի հետ աշխատանք
- Ձևանմուշներ և Airtable-ի աշխարհ
- Հայանքներ և ալիքներ (channels)
- Հարց ու պատասխան
Հիմնական արդյունքներ
Այս մեկօրյա դասընթացի արդյունքում, Դուք կծանոթանաք Airtable գործիքին, կհասկանաք ինչի համար է այն ստեղծված և ինչ անհրաժեշտ ֆունկցիաներ ունի, որով կարելի է շատ հեշտ ավտոմատացնել բիզնես/աշխատանքային պրոցեսները։
Ովքեր կարող են մասնակցել
- պրոդուկտի մենեջերներ
- նախագծերի ղեկավարներ
- ՄՌԿ մասնագետներ
- բոլոր նրանք, ովքեր հետարքրքված են ավտոմատացման համակարգերով և ցանկանում են ծանոթանալ առաջատար ավտոմատացման գործիքին
Նախնական պահանջներ
- Անգլերենի միջին կամ բարձր մակարդակի իմացություն
Տևողություն
2 ժամ
Ժամանակացույց
Մեկնարկ՝ մարտի 16
19:00-21:00
Ձեր ներդրումը
4500 դրամ
Դասընթացավար
Պրոդուկտի ղեկավար/Smartsuite.com, Airtable.com, FlutterFlow.io, Zapier.com, Softr.io գործիքների հմտացած մասնագետ
Վասկենը ունի ավելի քան 15 տարվա փորձ ՏՏ ոլորտում։ Աշխատել է 8 տարի, որպես ծրագրավորող։ Եղել է unity3D խաղի ծրագրավորման թիմի ղեկավար, “Eurisko” լիբանանյան ՏՏ ընկերությունում։ 2016 թվականից Վասկենը ներգրավված է պրոդուկտի ստեղծման և կառավարման մեջ։ Նա բավականին հմտացած է բիզնեսի ավտոմատացման և աշխատանքային գործառույթների կառավարման գործիքներում, ինչպիսիք են Airtable, Zapier, SmartSuite և այլն։
Նույն ոլորտի դասընթացներ
Members
Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.