IT Sales and Business idea validation

IT Sales and Business idea validation

AMD0

Դասընթացի մասին

Վաճառքի հմտությունները մերօրյա ամենապահանջված և կարևոր հմտություններից է, որն օգնում է զարգացնել և ընդլայնել բիզնեսը:

Quick Start-ի այս ծրագրի արդյունքում ավելի հեշտությամբ կտիրապետեք արդյունավետ վաճառք իրականացնելու և բիզնեսը զարգացնելու հմտություններին և ճիշտ հաղորդակցման կանոններին: Դասընթացը կտա ամբողջական գիտելիք վաճառքի և բիզնեսի զարգացման վերաբերյալ, կօգնի դառնալ պահանջված մասնագետ աշխատաշուկայում:

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • Նրանք, ովքեր ցանկանում են մասնագիտանալ վաճառքների մեջ և ավելի շատ եկամուտ ապահովել բիզնեսի համար
  • Սկսնակ վաճառողներ, բիզնեսի զարգացման պատասխանատուներ, վաճառքի խորհրդատուներ, ձեռնարկատերեր և այլ հետաքրքրված անձիք:

Դասընթացի նկարագրություն

դասընթացի մանրամասն նկարագրություն

  • ՏՏ վաճառքներ, բիզնեսի զարգացման մասնագետի դերը և առօրյան
  • Բիզնեսի զարգացման թիմերի կառուցվածք և դերերի բաժանում
  • Արդյունավետ հաղորդակցման կանոններ և գործիքակազմ
  • Բրենդի տեսանելիություն և իմիջի ստեղծում
  • Նախապատրաստում Վաճառքին
  • Վաճառքի փուլեր
  • Վաճառքի հավելյալ տեխնիկաներ

Տևողություն

1.5 ամիս

Ժամանակացույց

Օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի

18:30-20:30

Ձեր ներդրումը

65.000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Սվետլանա Ջաղացպանյան 

6+ տարվա փորձ բիզնեսի զարգացման և վաճառքների ոլորտում

Սվետլանան ունի 6 տարվա փորձ վաճառքի և ՏՏ վաճառքի ոլորտում և 8 տարվա փորձ նախագծերի կառավարման և ՄՌ կառավարման ոլորտներում: Նա ամերիկյան Draper համալսարանի շրջանավարտ է: Ներկայումս զբաղվում է բիզնեսի զարգացմամբ և վաճառքներով, Hi-Tech Gateway ՏՏ ընկերության Լոռու մարզի մասնաճյուղի հիմնադիր-ղեկավարն է: Սվետլանան շատ անգամներ դասավանդել է ՏՏ վաճառքի և բիզնեսի զարգացման թեմաներով։

Lեզու
հայերեն