Become a LinkedIn Professional: LinkedIn Ads and LinkedIn Sales Navigator
AMD0Դասընթացի մասին
Linkedin-ը ամենապահանջված և ակտուալ հարթակն է աշխատաշուկայում լավագույն տաղանդների բացահայտման ու ներգրավման, բիզնեսի առաջխաղացման և B2B վաճառքների մեծացման համար: Դրա հիմնական նպատակն է կապել միմյանց գործարարներին, ձեռներեցներին, ֆրիլանս աշխատողներին և տաղանդներ փնտրողներին::
Quick Start-ի այս դասընթացը նրանց համար է, ովքեր պատրաստ են սովորել, թե ինչպե՞ս առավելագույնս օգտագործել LinkedIn-ի հարթակը թե՛ անձնական բրենդի, թե՛ ընկերության առաջխաղացման նպատակով:
Այս դասընթացի ընթացքում Դուք կսովորեք, ինչպե՞ս ստեղծել արդյունավետ մարքեթինգային և գովազդային արշավներ՝ օգտագործելով LinkedIn Campaign Manager գործիքը, ինչպես դառնալ ավելի մրցունակ LinkedIn-ում և/կամ ստեղծել ուժեղ մարքեթինգային ռազմավարություն LinkedIn-ում:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
- LinkedIn պրոֆիլի ստեղծում և անհատական բրենդինգ
- LinkedIn Campaign Manager գործիքի ներկայացում ու կիրառման հնարավորությունների պրակտիկա. ինչպե՞ս ստեղծել գովազդային արշավներ, ներգրավել ճիշտ թիրախային խմբերի ու տաղանդների
- LinkedIn Sales Navigator-ի ներկայացում ու կիրառում. և ինչպե՞ս առավելագույնս օգտագործել գործիքը վաճառքները խթանելու և ճիշտ լսարանին թիրախավորելու համար:
Հիմնական արդյունքներ
- Մասնակիցները կձևավորեն իրենց անձնական էջերը
- Կունենան գիտելիքներ LinkedIn-ի ալգորիթմի մասին
- Կսովորեն, ինչպես իրականացնել թիրախավորված գովազդ և չափել գովազդի էֆեկտիվությունը
- Կսովորեն, ինչպես գեներացնել որակյալ lead-եր և գտնել տաղանդներ
Տևողություն՝ 20 ժամ, 8 դաս
Օրեր՝ երեքշաբթի և ուրբաթ
19։00-21։30
Ձեր ներդրումը
45000 ՀՀ դրամ
Դասընթացավար
Հաղորդակցման և Թվային նախագծերի ավագ համակարգող, Վիվա-ՄՏՍ
Ինեսսան փորձառու մարքեթինգի մասնագետ է, ով ունի հեռահաղորդակցության և բիզնես ոլորտում աշխատելու փորձառություն: Նա հավաստագրված PPC փորձագետ է և WhatsApp բիզնես հարթակի մենեջեր: Ինեսսան ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից: Նա նաև հրապարակել է անձնական ուղեցույց. TOEFL iBT Crash Course:
Ինեսսան այս պահին աշխատում է Վիվա-ՄՏՍ-ում:
Մասնակիցների քանակ
մինչև 12
Լեզու
հայերեն, տերմիններն ու նյութերը՝ անգլերեն