Introduction to PCM®(Process Communication Model), the way to effective communication

Introduction to PCM®(Process Communication Model), the way to effective communication

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Ինչպիսի՞ն կլիներ Ձեր կյանքը, եթե Դուք կարողանայիք կռահել, թե ուրիշները ինչ են մտածում և ցանկանում: Ի՞նչն է նրանց մոտիվացնում: Ինչու՞ են մարդիկ սթրես ապրում: Ինչպե՞ս վերլուծել և հասկանալ Ձեր կարիքները, բայց նաև հասկանալ  այլ մարդկանց պահվածքը, որ կարողանաք ավելի արդյունավետ հաղորդակցվել դիմացինի հետ:

Շատ բիզնեսներ այժմ օգտագործում են PCM մոդելը, որ ավելի լավ հարաբերություններ ստեղծեն իրենց գործընկերների և աշխատակիցների հետ:

PCM մոդելը օգնում է շատ-շատ մարդկանց ընդլայնել իրենց ազդեցության և հաղորդակցության հմտությունները, անկախ աշխատանքի տեսակից և նկարագրությունից իրենք կապված են միմյանց հետ: Մոդելը առաջնային հոգեմետրիկ գործիք է թիմերի և անհատների զարգացման համար, որը բացատրում է ինչպես և ինչու են մարդիկ հաղորդակցվում:

Ո՞ղքեր կարող են մասնակցել

  • HR (ՄՌ) կառավարիչներ
  • Տաղանդների հավաքագրման և ներգրավվման մասնագետներ
  • Անձնակազմի մասնագետներ
  • Աշխատակիցների գործընթացների մասնագետներ
  • Նախագծերի և պրոդուկտների ղեկավարներ
  • Ղեկավար անձինք, տնօրեններ
  • Հաղորդակցության մասնագետներ
  • Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավելի լավ հարաբերություններ ստեղծել իրենց ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների և աշխատակիցների հետ, զանազանությունը ընդունելու և հասկանալու միջոցով

Դասընթացի նկարագրություն

  • PCM model-ի հիմքը և պատմությունը
  • ընկալումները. օրինակներ իրական կյանքից
  • անձնային կառուցվածքը և ինչպես է այն աշխատում
  • միջավայրի նախապատվությունները
  • case study-ներ և տեսահոլովակներ ավելի լավ պատկերացում կազմելու համար
  • կարճ ներկայացում սխալ հաղորդակցության և սթրեսի մասին

Տևողություն
2 ժամ

Ժամանակացույց
Հուլիսի 7

19:00-21:00

Դասընթացավար

Մերի Մամիկոնյան 
“ArmFunds Platform”, հիմնադիր և վաճառքի ղեկավար

Մերին ունի 10+ տարվա փորձ ղեկավարման ոլորտում:

Իր երկարատև աշխատանքային փորձը ներառում է՝

  • PCM-ի սերտեֆիկացված թրեյներ 2019 թվականից և նաև CIS թրեյներների անդամ
  • Paradigma կրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր
  • Ներդրումային հանձնաժողովի անդամ FREDA-ում (Fund of rural economic development of Armenia)
  • «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ
  • Գործադիր տնօրեն  “Landmark Capital” ընկերությունում

Lեզու
հայերեն