People management։ Leadership & Team development

People management։ Leadership & Team development

AMD0

Դասընթացի մասին

Աշխատակիցների ղեկավարումը ամենաբարդ ունակություններից մեկն է, ինչը մշտապես պահանջում է բարելավվում  և նորը սովորելու ցանկություն։ Արդյունավետ ղեկավարումը աշխատակիցներին ինքնաբերաբար ներգրավում է աշխատանքի մեջ մոտիվացնելով թիմին, սնուցելով իրենց մեջ նպատակասլացություն և նվիրվածություն աշխատանքի հանդեպ, ինչը հանգեցնում է արդյունավետությանը և աշխատանքային բավարարվածությանը։ 

Իրավիճակային ղեկավարման հմտությունները օգնում են ղեկավարին առավել ճկնությամբ հարմարվել թիմի զարգացման փուլերին՝ նպաստելով օպտիմալ աճ և կատարողականություն։

Quick Start-ի քառօրյա դասընթացը ներառում է է գործնական աշխատանքներ և  ավարտական նախագիծ՝ վերլուծելով մասնակիցների ներկայիս հմտությունները և համեմատելով այն ինչը սովորել են դասընթացի ժամանակ։

Դասընթացի թեմաներ

1.Աշխատակիցների կատարողականի կառավարում

  • Կատարողականի կառավարման համակարգեր
  • Աշխատակիցների կատարողականի գործընթացի կազմակերպումը ղեկավարի կողմից
  • Կատարողականի մատրիցան

2․Աշխատակիցների զարգացում

  • Անհատականացված զարգացման պլանների ստեղծում
  • Աշխատակիցների աճի համար SMART և HARD նպատակների սահմանում
  • Ղեկավարը, որպես մենթոր և քոուչ

3․Արդյունավետ թիմի ստեղծում

  • Արդյունավետ թիմի բնութագրերը
  • Թիմում հաջողության չափանիշները
  • Թիմի ձևավորման փուլերը և ղեկավարի դերը յուրաքանչյուր փուլում

4․Մտավոր բարեկեցությունը և սթրեսի նվազեցումը աշխատավայրում

  • Բարեկեցության խթանման առաջնորդության դերը
  • Ճանաչելով հոգեկան առողջության մարտահրավերները
  • Հուզական այրման վնասը
  • Հուզական այրման ախտանիշների հայտնաբերում, ղեկավարից ակնկալվող քայլերը

Տևողություն
8 ժամ, 4 դաս

Ժամանակացույց
Օրեր՝ հուլիսի 24, 25, 26, 29

19:00-21:00

Ձևաչափ՝ Offline

Ձեր ներդրումը

39․000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Աննա Կոնջորյան 

Head of Talent Experience, HR Manager, Synergy International Systems

Աննան փորձառու ՄՌ մասնագետ է, ով ոլորտում ունի 10+ տարվա աշխատանքային փորձ: Այժմ աշխատում է Synergy International Systems-ում, որպես ՄՌԿ մասնագետ և Տաղանդների առաջխաղացման ղեկավար: Աննան նաև փորձառու դասընթացավար է: Անցկացրել է շատ դասընթացներ և մաստեր կլասսեր առաջնորդության և փափուկ հմտությունների թեմաներով: Անչափ սիրում է իր մասնագիտությունը և հաճույք է ստանում ընկերությունում նոր մշակույթ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելուց: Աննան նաև գրքի հեղինակ է։ Վերջերս լույս է տեսել Աննայի՝ ոչ գեղարվեստական, կենսագրական ժանրում առաջին գիրքը՝ «Վերելքը», որը հայ գործարար Աշոտ Հովհաննիսյանի հաջողության պատմությունն է։

Lեզու
հայերեն