People management

People management

AMD0

Դասընթացի մասին

Աշխատակիցների ղեկավարումը ամենաբարդ ունակություններից մեկն է, ինչը մշտապես պահանջում է բարելավվում  և նորը սովորելու ցանկություն։ Արդյունավետ ղեկավարումը աշխատակիցներին ինքնաբերաբար ներգրավում է աշխատանքի մեջ մոտիվացնելով թիմին, սնուցելով իրենց մեջ նպատակասլացություն և նվիրվածություն աշխատանքի հանդեպ, ինչը հանգեցնում է արդյունավետությանը և աշխատանքային բավարարվածությանը։ 

Իրավիճակային ղեկավարման հմտությունները օգնում են ղեկավարին առավել ճկնությամբ հարմարվել թիմի զարգացման փուլերին՝ նպաստելով օպտիմալ աճ և կատարողականություն։

Quick Start-ի քառօրյա դասընթացը ներառում է է գործնական աշխատանքներ և  ավարտական նախագիծ՝ վերլուծելով մասնակիցների ներկայիս հմտությունները և համեմատելով այն ինչը սովորել են դասընթացի ժամանակ։

Դասընթացի թեմաներ

1․ Իրավիճակային ղեկավարման 4 կարևորագույն հենքերը

  • Զարգացման աստիճանի վերլուծություն
  • Hersey-Blanchard մոդել
  • Հավասարակշռության ոսկե կանոն
  • Ճկունության և հարմարողականության մատրիցան

2․ Մոտիվացիայի 4 հենքերը

  • Նպատակ և նշանակություն
  • Ճանաչում և պարգևատրում
  • Աճ և զարգացում
  • Ինքնավարություն և հզորացում

3․ Հաղորդակցման 4 հենքերը

  • Պարզություն և թափանցիկություն
  • Ակտիվ լսողություն և կարեկցանք
  • Երկկողմանի հաղորդակցում
  • Հարմարվողականություն և բովանդակայնություն

4․ Պատվիրակման 4 հենքերը

  • Հանձնարարությունների ընտրություն և գնահատում
  • Պարզ հաղորդակցում և սպասելիքներ
  • Հզորացում և սեփականության զգացում
  • Մոնիտորինգ և առաջխաղացման գնահատում

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • ՄՌԿ մասնագետներ (թե՛ սկսնակ, թե՛ փորձառու)
  • ընկերությունների ղեկավարներ
  • միջին օղակի ղեկավարներ
  • թիմի ղեկավարներ
  • բաժինների ղեկավարներ
  • բոլոր նրանք, ովքեր որոշակի փորձ ունեն ոլորտում կամ այն ղեկավարները, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ղեկավարման դասընթացի

Տևողություն
8 ժամ, 4 դաս

Ժամանակացույց

Օրեր՝ հունիսի 17, 19, 21, 24

19:00-21:00

Ձևաչափ՝ Offline

Ձեր ներդրումը

39․000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Աննա Կոնջորյան 

Head of Talent Experience, HR Manager, Synergy International Systems

Աննան փորձառու ՄՌ մասնագետ է, ով ոլորտում ունի 10+ տարվա աշխատանքային փորձ: Այժմ աշխատում է Synergy International Systems-ում, որպես ՄՌԿ մասնագետ և Տաղանդների առաջխաղացման ղեկավար: Աննան նաև փորձառու դասընթացավար է: Անցկացրել է շատ դասընթացներ և մաստեր կլասսեր առաջնորդության և փափուկ հմտությունների թեմաներով: Անչափ սիրում է իր մասնագիտությունը և հաճույք է ստանում ընկերությունում նոր մշակույթ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելուց: Աննան նաև գրքի հեղինակ է։ Վերջերս լույս է տեսել Աննայի՝ ոչ գեղարվեստական, կենսագրական ժանրում առաջին գիրքը՝ «Վերելքը», որը հայ գործարար Աշոտ Հովհաննիսյանի հաջողության պատմությունն է։

Lեզու
հայերեն