Ինչպե՞ս ստանալ իդեալական լուսանկար սմարթֆոնով

Ինչպե՞ս ստանալ իդեալական լուսանկար սմարթֆոնով

AMD0

Դասընթացի մասին

Յուրաքանչյուր մասնագետ կամ անձ ձգտում է ստեղծել արժեքավոր կոնտենտ, որը կապահովի մեծ հոսք դեպի էջ:

Դրսում լինի,թե ստուդիայում, կարևոր է, որ էջը ունենա գեղեցիկ և պրոֆեսիոնալ նկարներ, և խոսքը ոչ թե պրոֆեսիոնալ ֆոտոապարատներով արված նկարների մասին է, այլ պրոֆեսիոնալ նկարի՝ օրինակ մոդելի ընտրության, մոդելի դիրքերի, վայրի, մաքուր և գեղեցիկ կադրերի ընտրության։

Այսօր պրոֆեսիոնալ լուսանկարների, հետևաբար պրոֆեսիոնալ վիզուալ կոնտենտի ստեղծման մեջ շատ ակտուալ են սմարթֆոնների կիրառումը, հատկապես, երբ ժամանակակից սմարթֆոնների տեսախցիկները որակապես չեն զիջում պրոֆեսիոնալ ֆոտոապարատներին։ Սակայն սա էլ իր հերթին պահանջում է որոշակի գիտելիքներ։

Quick Start-ի այս մեկօրյա մաստեր կլասսին մասնակցելով՝ կկարողանաք ստեղծել գեղեցիկ վիզուալ կոնտենտ, ինչպես նաև հենց տեղում՝ գործնականում, կկիրառեք պրոֆեսիոնալ լուսանկարներ ստանալու բոլոր հնարքները:

Դասընթացի հիմնական թեմաներ

  • Ինչպե՞ս տիրապետել պրոֆեսիոնալ լուսանկարներ անելու տեխնիկային
  • Կոնտենտի ստեղծման գաղափարները
  • Ինչպե՞ս ստեղծել Moodboard նկարահանումից առաջ
  • Սմարթֆոնի առավելությունները
  • Հնարքներ, որոնք թույլ է տալիս սմարթֆոնը
  • Ինչպե՞ս զարգացնել տեսողական ճաշակը
  • 2023 թվականի թրենդները

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • ցանկանում են ստեղծել վաճառքի կոնտենտ կամ ունեն անձնական բիզնես և ցանկանում են բարձրացնել բրենդի առաջխաղացումը՝ գրագետ կոնտենտի ստեղծումով,
  • պարզապես ցանկանում են սովորել գեղեցիկ լուսանկարներ ստանալու հնարքները,
  • չեն վախենում լինել կրեատիվ:

Ժամանակացույց

Ընդհանուր տևողություն՝ 2-2.5 ժամ

(1 ժամ՝ լսարանային ձևաչափով, 1 ժամ՝ բացօթյա գործնական աշխատանքներ)

Օր՝ հունվարի 17, ժամը 19:00

Ձեր ներդրումը՝ 3.500 ՀՀ դրամ 

Դասընթացավար

Ռիմա Սահակյան 

SMM, Influencer marketing-ի մասնագետ

Ռիման մասնագիտությամբ լեզվաբան է, այժմ զբաղվում է PR, Marketing, Visual Content-ի ստեղծմամբ և SMM-ով: Ոլորտում ունի 7 տարվա աշխատանքային փորձ։ Վերջին տարիներին դասավանդում է SMM & PR & Influencer Marketing, անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ։ Շուրջ 1 տարի է ինչ գործում է իր կողմից հիմնադրված գործակալությունը: Ունի շատ կրեատիվ թիմ, ում հետ համատեղ համագործակցում է Երևանի բավականին մրցունակ կազմակերպությունների հետ։ Աշխատում է Հայաստանի լավագույն ընկերություններից ID Working Yerevan-ի և շատերի սիրելի Gravity Aesthetic Center-ի հետ։

Ռիման նաև ստեղծում է վիզուալ կոնտենտ իր հետ համագործակցող ընկերությունների կամ բիզնեսների համար:

Զբաղվում է իր անձնական բլոգինգով, ունի էսթետիկ/ բյութի բլոգ։

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: