Product Marketing

Product Marketing

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Այս գերարագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում շատ բիզնեսներ և ստարտափեր փորձում են իրենց կազմում ներգրավվել այնպիսի մարքեթինգի մասնագետների, ովքեր կունենան պրոդուկտ մարքեթինգային մտածելակերպ։ Արդեն ստանդարդ և ավանդական թվային մարքեթինգի մոտեցումը չի բավարարում շատ ընկերությունների, որ կարողանան առաջ գնալ տեխնոլոգիական զարգացմանը համընթաց։

Այս եռօրյա դասընթացը ներառում է մի քանի թեմաներ, սակայն հիմնական կենտրոնացումը լինելու է 2 կարևոր կետերի վրա։ Առաջին կարևոր թեման, որի շուրջ կունենանք քննարկում ավանդական մարքեթինգից դեպի պրոդուկտ մարքեթինգ անցումն է։ Այս շրջանակում կքննարկենք, թե ինչպես սկսել այդ գործընթացը, դրա համար անհրաժեշտ հմտությունները, գործնական փորձառնությունը և կարևոր գործոնները։ Երկրորդ թեման go-to-market ռազմավարությունն է, ինչը համարվում է առաջնային կիզակետ պրոդուկտ մարքեթինգի մասնագետների համար։

Այս դասընթացին կարող են մասնակցել՝ 

  • մարքեթինգի սկսնակ մասնագետներ
  • ինչ որ չափով արդեն իսկ ոլորտում փորձ ունեցող մարքեթինգի մասնագետներ
  • նրանք, ովքեր հետաքրքրված են պրոդուկտ մարքեթինգով և ցանկանում են սովորել դրան անցում կատարելու անհրաժեշտ հմտույթունները և գործիքները։

Ծրագրի հիմնական թեմաներն են`

  1. Պրոդուկտ մարքեթինգի գաղափարը
  2. Պրոդուկտ մարքեթինգի և ավանդական մարքեթինգի համեմատություն
  3. Պրոդուկտ մարքեթինգի և պրոդուկըի ղեկավարման տարբերակումը
  4. Կարևոր կետերի բացահայտում
  5. Արդյունավետ գործիքների և հաղորդակցման հարթակների կիրառում
  6. Չափել պրոդուկտ մարքեթինգի հաջողությունը
  7. Գործնական օրինակների քննարկում, քննարկումների ներգրավվում և թիմային աշխատանքների խթանում

Նախնական պահանջներ

  • Անգլերենի միջին մակարդակի իմացություն տերմինալոգիան հասկանալու համար
  • Մարքեթինգի նախնական գիտելիքներ

Տևողություն
6 ժամ , 3 դաս

Օրացույց

Օրեր՝ Օգոստոսի 29, 30, սեպտեմբերի 1

19:00-21:00

Ձեր ներդրումը

18․000 ՀՀ դրամ 

Դասընթացավար

Մարիամ Մուրադյան, Պրոդուկտ մարքեթինգի մենեջեր Grōksmith. ընկերությունում https://www.linkedin.com/in/anush-abazyan/

Մարիամը սկսել է իր մարքեթինգի կարիերան 2015 թվականից, երբ սկսեց համագործակցել Yell Extreme Park-ի հետ։ Մինչև 2018 թվական բավականին աշխատանքային զարգացում և առաջխաղացում է ունեցել ընկերությունում հասնելով Գլխավոր Մարքեթինգի մասնագետի պաշտոնի։ Ունի փորձ աշխատելու տեղական և միջազգային հաճախորդների հետ, ինչպես նաև ստեղծել է զանազան մարքեթինգային արշավներ տարբեր ընկերությունների համար՝ Եվրոպական բանկ, փոքր և մեծ բիզնեսներ, ՏՏ ընկերություններ ԱՄՆ-ում և Գերմանիայում, ինչպես նաև կառավարական նախագծեր։ Ներկայումս, նա աշխատում է Grōksmith. ընկերությունում, որը պրոդուկտների և ծրագրերի ստեղծման ընկերություն է, որը գտնվում է Հայաստանում։ Ընկերությունում Մարիամի աշխատանքը ներառում է պրոդուկտ մարքեթինգը ստարտափերի և այլ հաճախորդների հետ և B2B մարքեթինգ՝ բիզնեսի զարգացման նմապատակով։

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
հայերեն, նյութերն ու տերմինալոգիան անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: