Public speaking (Հանրային ելույթ)

Public speaking (Հանրային ելույթ)

AMD0

Դասընթացի մասին

Հանրային ելույթ ունենալու հմտությունը արդյունավետ հաղորդակցման, ազդեցիկ առաջնորդության, մասնագիտական հաջողության, ինքնազարգացման առանցքային կարողություն է։ Գաղափարները հստակ, ազդեցիկ և համոզիչ ձևակերպելը ոչ միայն խթանում է առաջնորդական հմտությունները, այլև տալիս ինքնավստահություն և ձևավորում է ստեղծարարությունը։

Այս վարպետաց դասի ընթացքում կծանոթանաք հանրային ելույթի 5 առանցքային կետերին՝

  • Խորություն
  • Բեմական ներկայություն և լսարանի ներգրավվածություն
  • Բացում 
  • Ելույթի կառուցվածք և տրամաբանական կապեր 
  • Հիշարժան խոսք «Մտավոր կամուրջներ» հնարքի միջոցով  

Տևողություն
2 ժամ

Ժամանակացույց
Օր՝ սեպտեմբերի 6

19:00-21:00

Ձևաչափ՝ Offline

Ձեր ներդրումը

4000 դրամ

Դասընթացավար

Աննա Կոնջորյան 

Head of Talent Experience, HR Manager, Synergy International Systems

Աննան ունի հանրային ելույթների և դասավանդման ավելի քան 18 տարվա փորձ։ Հանրային ելույթի ունակությունները զարգացնելն իր առջև բացել է բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ` որևէ ոլորտով տարվելու և դրա մեջ խորանալու, անվերջ ստեղծագործելու, բազմաթիվ խելացի և հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու և շփվելու, նրանց հետ փորձով և գիտելիքներով կիսվելու, նրանցից սովորելու և լիարժեքության զգացողություններ ունենալու։

Նա փորձառու ՄՌ մասնագետ է, ով ոլորտում ունի 10+ տարվա աշխատանքային փորձ: Այժմ աշխատում է Synergy International Systems-ում, որպես ՄՌԿ մասնագետ և Տաղանդների առաջխաղացման ղեկավար:

Lեզու
հայերեն