SkillLead փափուկ հմտությունների զարգացման դասընթաց
AMD0Դասընթացի մասին
Ներկայումս միայն մասնագիտական հմտությունները բավարար չեն մրցակցային շուկայում հմուտ և պահանջված մասնագետ դառնալու համար։
Վերջին շրջանում գործատուները բազմիցս բախվում են միևնույն խնդրին․ աշխատակիցը հրաշալի տիրապետում է իր մասնագիտությանը, սակայն չի կարողանում ինտեգրվել թիմում կամ կառավարել անձնային հմտությունները։
Շփվելով բազում գործատուների հետ, իրականացնելով հետազոտություններ և տեսնելով շուկայում այս խնդիրը՝ Quick Start-ը մշակեց SkillLead ծրագիրը, որը նախքան մեկնարկը անցել է բազմաշերտ մշակման և ստուգման փուլերով։
SkillLead. ծրագիր, որը մշակված է բոլոր այն հմուտ մասնագետների համար, ովքեր ունեն հիմնային մասնագիտական գիտելիքներ և ցանկանում են զարգացնել իրենց փափուկ հմտությունները։
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԵՎ ՓՈՒԼԵՐ
SkillLead ծրագիրը բաղկացած է 2 փուլից՝
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ․
ՊՐՈՖԱՅԼԻՆԳ – Ինքնաճանաչում և էմոցիոնալ բանականություն (Emotional Intelligence)
Այս փուլի ընթացքում մասնակիցներն առերեսվելու և ծանոթանալու են իրենց «ԵՍ»-ի հետ, պարզելու են իրենց ուժեղ և թուլյ կողմերն ու զարգացնելու են իրենց ինքնակառավարումն ու ինքնագիտակցումը, ինչն առաջնայինն է ցանկացած աշխատանքային իրավիճակում հավասարակշռություն պահելու համար։
Առաջին փուլի թեմաներն են՝
- Ինքնաճանաչում և ռեֆլեկտիվ ունակություններ
- Աշխատանքային արդյունավետության բարձրացում (հուզական ինքնակարգավորում և սթրեսի կարգավորում, արդյունավետության խոչընդոտների բացահայտում և հաղթահարում, արդյունավետության սովորությունների ձևավորում, նպատակադրում)
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ․
ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ
Աշխատանքային պրոցեսում մասնագետին ամենաշատը խանգարում են հաղորդակցման հմտությունների ոչ լիարժեք տիրապետումը, ժամանակի անարդյունավետ կառավարումը և թիմային աշխատանքի թերի իրականացումը։
Այսպիսով, երկրորդ փուլի թեմաներն են՝
- Հաղորդակցում
- Արդյունավետ հաղորդակցություն, տեղեկատվության և գաղափարների արդյունավետ փոխանցում
- Երկկողմանի հաղորդակցություն, կառուցողական հետադարձ կապ
- Ժամանակի կառավարում
- Առաջնահերթությունների սահմանում, ժամանակի արդյունավետ կառավարում
- Ճկուն մտածողություն փոփոխությունների և անորոշությունների շրջանում
- Համագործակցություն և թիմային աշխատանք
- Թիմային աշխատանք, արդյունավետ թիմի բնութագրերը
- Համագործակցային մտածողության զարգացում
Ծրագրի իրականացման մեթոդաբանություն․
Նյութի տրամադրում – Գործնական կիրառում – Անհատական աշխատանքների իրականացում
Ծրագրի ընթացքում մասնակիցներն իրենց ներգրավվածությունն են ունենալու թիմային և անհատական աշխատանքների, իրավիճակային խաղերի, ինտերակտիվ քննարկումների և այլ տարբեր գործնական աշխատանքների մեջ։
Դասընթացի արդյունքում մասնակիցները՝
- կհասնեն ինքնագիտակցման նոր մակարդակի, որն իրենց թույլ կտա ճիշտ դրսևորվել յուրաքանչյուր իրավիճակում
- կսովորեն դյուրին և նպատակին հաղորդակցվել
- կսովորեն օպտիմալ կառավարել ժամանակը
- կդառնան թիմային՝ հեշտացնելով աշխատանքային գործընթացը
- կբացահայտեն սեփական զարգացման ուղին և ամբողջ ներուժով կձգտեն կատարելագործման
4 հիմնական պատճառ՝ ինչու ընտրել Quick Start-ի SkillLead ծրագիրը՝
- միակ համապարփակ ծրագիրը փափուկ հմտությունների վերաբերյալ
- ծրագիր՝ մշակված խորը հետազոտությունների հիման վրա
- ուսուցում և փորձի փոխանակում ոլորտի առաջատար մասնագետների հետ
- բազում դասընթացների փորձի հիման վրա մշակված, հարստացված բովանդակություն
Ծրագրի մեկնարկ. Սեպտեմբերի 19
Ծրագրի տևողություն. 16 ժամ
Դասերն իրականանալու են երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 19։00-21։00
Ծրագրի արժեք․ 89․000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
!!! EARLY BIRD !!! Մինչև սեպտեմբերի 5-ը գրանցվելու դեպքում դասընթացի արժեքը 89.000 դրամի փոխարեն կկազմի 79.000 դրամ։
Նախագծի մասնակիցների քանակ. մինչև 15 հոգի
ԾՐԱԳՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐ
ԱՆՆԱ ԿՈՆՋՈՐՅԱՆ
ՄՌԿ մասնագետ և տաղանդների առաջխաղացման ղեկավար
Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ինչպես նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար։ Նա մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:
Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։
Աննան նաև գրքի հեղինակ է, ինչպես նաև «Ignite Creativity Workshop» աշխատարանի հեղինակ։
ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
“MASTERMIND” դասընթացների և զարգացման ընկերության հիմնադիր
Մարիամը երկար տարիների փորձ ունեցող հոգեբան և փափուկ հմտությունների թրեյներ է, ով մասնակցել և շարունակում է մասնակցել տարբեր ծրագրերի և դասընթացների Եվրոպական միության երկրներում։
Նա իրականացնում է թրեյնինգներ սթրեսի կառավարման, առաջնորդության հմտությունների, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման հմտությունների, անձնային աճի և շատ այլ թեմաներով:
Աշխատում է մի շարք միջազգային և հայկական խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, Cenomi Retail Armenia, Digitain, Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՀՀ փաստաբանների պալատ, UNHCR և այլն:
Մարիամը նաև հրապարակախոս և հեռուստահաղորդավար է, հաճախ հանդես է գալիս Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ օգնելով հազարավոր մարդկանց անձնական զարգացման գործում:
ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«Soulshine» ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության և խորհրդատվության-քոուչինգի հարթակի հիմնադիր
Թամարան մագիստրոսի աստիճան ունեցող հոգեբան է և խորհրդատու-քոուչ, ով աշխատում է ինտեգրատիվ և ամբողջական/ հոլիստիկ մոտեցմամբ՝ համատեղելով հոգեբանական խորհրդատվության ու քոուչինգի մեթոդոլոգիաները:
Սովորել է կառավարման հոգեբանություն, անցել է մի շարք տեղական և միջազգային գործնական վերապատրաստումներ հետևյալ հիմնական ուղղվածություններով՝ գեշտալտ թերապիայի մոտեցմամբ խորհրդատվություն, հոգեթերապևտիկ և անձնային աճի մի շարք այլ ուղղություններ, Էմոցիոնալ ինտելեկտ, ինքնագիտակցում, հմտությունների զարգացում, քոուչինգի ուղղությամբ վերապատրաստում Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից (Մոդուլ 1) և այլն:
Նա իրականացնում է թրեյնինգներ՝ ինքնաճանաչման, հուզական ինքնակարգավորման, սթրեսի կարգավորման, փափուկ հմտությունների, ինքնազարգացման և անձնային շատ այլ հմտությունների զարգացման թեմաներով։ Թամարան ունի անհատների և խմբերի հետ աշխատելու հարուստ փորձ՝ խորհրդատվության-քոուչինգի, վերապատրաստման, ուսուցման և ինքնազարգացման մոտեցումների կիրառմամբ։ Նա նաև նպատակադրման գրքույկ-պլանեռի հեղինակ է:
“Կրթական ծրագիրը ստեղծվել է Quick Start-ի և Help-Hilfe zur Selbsthilfe կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում, որն իրականացվում է RECONOMY ծրագրի ներքո։ RECONOMY ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից և իրականացվում HELVETAS Շվեցարական փոխհամագործակցության և Help-ի հետ համատեղ։”
Շտապե՛ք միանալ խմբին, քանի որ տեղերն արագ համալրվում են։
Հարցերի դեպքում, մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ info@quickstart.am, +374 77 59 39 59:
Սիրով սպասում ենք Ձեզ։