Soft skills: “must have” skills for career success

Soft skills: “must have” skills for career success

AMD0

Դասընթացի մասին

Այս սրընթաց փոփոխվող աշխարհում փափուկ հմտություններին տիրապետելն էլ ավելի կարևոր է դարձել։ Փափուկ հմտությունները հնարավոր չէ որևէ կերպ ավտոմատացնել։

Quick Start-ի այս ծրագիրն միտված է մասնակիցներին փոխանցել բոլոր անհրաժեշտ հմտությունները, որոնք կօգնեն ավելի դյուրին և հմտորեն օգտագործել դրանք աշխատանքային հարաբերություններում։ Ծրագիրն ամբողջապես հիմնված են ռեֆլեկտիվ մեթոդների, case study-ների, «սովորիր կիրառելով» ինտերակտիվ մեթոդաբանության վրա։

Ամեն դասընթացի ընթացքում քննարկվելու է 1 թեմա։

Դասընթացի թեմաներ

1. Արդյունավետ ներթիմային բանակցություններ, էմպատիա

2. Ինքնազարգանալու մեթոդներ

3. Լավատեսական մտածելակերպ

Տևողություն

6 ժամ, 3 դաս

Ժամանակացույց
Օրեր՝ հունիսի 7, 11, 13

19:00-21:00

Ձևաչափ՝ Offline

Ձեր ներդրումը

22․000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Աննա Կոնջորյան 

Head of Talent Experience, HR Manager, Synergy International Systems

Աննան փորձառու ՄՌ մասնագետ է, ով ոլորտում ունի 10+ տարվա աշխատանքային փորձ: Այժմ աշխատում է Synergy International Systems-ում, որպես ՄՌԿ մասնագետ և Տաղանդների առաջխաղացման ղեկավար: Աննան նաև փորձառու դասընթացավար է: Անցկացրել է շատ դասընթացներ և մաստեր կլասսեր առաջնորդության և փափուկ հմտությունների թեմաներով: Անչափ սիրում է իր մասնագիտությունը և հաճույք է ստանում ընկերությունում նոր մշակույթ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելուց: Աննան նաև գրքի հեղինակ է։ Վերջերս լույս է տեսել Աննայի՝ ոչ գեղարվեստական, կենսագրական ժանրում առաջին գիրքը՝ «Վերելքը», որը հայ գործարար Աշոտ Հովհաննիսյանի հաջողության պատմությունն է։

Lեզու
հայերեն