Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

AMD0

Դասընթացի մասին

Ներկա ժամանակաշրջանում անհնար է թերագնահատել հաղորդակցման հմտությունների դերը: Ճիշտ հաղորդակցման կարիք ունեն բոլորը` թե´ առօրյա կյանքում, թե´ աշխատավայրում: Սակայն միշտ չէ, որ հեշտ է լինում խոսքը լսարանին հասանելի դարձնելը: Երբեմն հնարավոր է «մոլորվել» մտքերը բառերի վերածելու ընթացքում: Հենց այդտեղ էլ օգնության են գալիս հաղորդակցման հմտությունները:

Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կբացահայտեն տարբեր մակարդակներում առավել արդյունավետ հաղորդակցվելու և հաղորդակցման ընթացքում հաջողության հասնելու իրենց պոտենցիալը, ինչպես նաև` ուժեղ կողմերը և բիզնես միջավայրում մրցունակ լինելու հնարավորությունները:

Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին զինել այնպիսի հմտություններով, կարողություններով, մտքերով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են բիզնեսի ու անձնական մակարդակներում հաղորդակցությունը բարելավելու, առավել հեշտացնելու և հաջողության հասնելու համար:

Դասընթացի բովանդակությունը

  • Արդյունավետ հաղորդակցման կարևորությունը
  • Հաղորդակցման հիմնական տարրերը
  • Վերբալ և Ոչ վերբալ հաղորդակցություն
  • Հաղորդակցության ձախողման պատճառները
  • Ընկալման հոգեբանական մեխանիզմները՝ խոչընդոտներ, «աղմուկների» տեսակներ
  • Խոչընդոտների հաղթահարման համար անհրաժեշտ հմտությունների զարգացում
  • Լսելու հմտություններ. ակտիվ և արդյունավետ լսողություն
  • Հաղորդակցության բարելավում՝ ակտիվ լսողության միջոցով

Տևողություն
3 ժամ

Ժամանակացույց

Օրեր՝ հունիսի 14

18։30-21։30

Ձեր ներդրումը՝

12․000 ՀՀ դրամ

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
Հայերեն