Unlocking the Power of Social Media

Unlocking the Power of Social Media

AMD0

Դասընթացի մասին

Սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM) ամենապահանջված մասնագիտություններից մեկն է ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հիմքում ընկած է սոցիալական մեդիա հարթակների գործիքների և տեխնիկաների արդյունավետ կիրառումը:

Մասնակցելով Quick Start-ի այս ծրագրին, Դուք ոչ միայն կտիրապետեք Սոց. Մեդիա մարքեթինգի գործիքներին, այլ նաև կկարողանաք մտածել և գործել ինչպես իրական SMM մասնագետ:

Ծրագրի հիմնական նպատակը Սոց. Մեդիա մարքեթինգի մենեջերներ պատրաստելն է, ովքեր կտիրապետեն մասնագիտությանը և դրա նոր թրենդներին:

Ու՞մ համար է դասընթացը

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են թվային աշխարհը և ցանկություն ունեն սովորել այս մասնագիտությունը և մուտք գործել Սոց. Մեդիա մարքեթինգի ոլորտ:

Դասընթացի հիմնական թեմաներն են՝

  • Սոց․ մեդիա մարքեթինգ (SMM)
  • Կարգավորումներ
  • Սոց․ մեդիա մարքեթինգի ալգորիթմ
  • Գովազդների տեղադրում, թիրախավորում (Ads Manager, Instagram ads, Business Suite)
  • Վիդեո հոլովակներների (Reels)/ Story-ների ստեղծում, մոնտաժ, թրենդներ
  • Վիզուալ ռազմավարություն
  • Հեռախոսով նկարելու հմտություններ
  • Կոնտենտի ստեղծում
  • Landing էջեր
  • Content marketing, content writing
  • Case study-ներ
  • Influencer Marketing
  • Content-ի պլանավորում, moodboard-ի ստեղծում

Տևողություն

20 ժամ, 10 դաս

Օրեր՝ երեքշաբթի և հինգշաբթի, 19։30-21։30

Ձեր ներդրումը

65000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Լաուրա Մանուկյան https://www.linkedin.com/in/lauramanokian/

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ավագ մասնագետ

Լաուրան երիտասարդ, բայց արդեն փորձառու մասնագետ է, ով Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) ոլորտում հասցրել է ձեռք բերել մեծ փորձառնություն։ Որպես սոցիալական մեդիա մարքեթինգի և կոնտենտի ստեղծման մասնագետ համագործակցել է The Loft, Alex Retail Company և շատ այլ ընկերությունների հետ։ Լաուրայի մեծ հաջողություններից մեկն է եղել 2022 թվականին Հայաստանում իրականացվող «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի մի մաս կազմելը, քանի որ այդ միջազգային միջոցառման շրջանակներում, նա նույնպես սոցիալական մեդիա կոնտետի ստեղծման հարցում իր ներգրավվածությունն է ունեցել։ Այժմ Լաուրան աշխատում է «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն»-ում, որպես Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ավագ մասնագետ։ Զուգահեռ համագործակցում է այլ ընկերությունների հետ:

Մասնակիցների քանակ

մինչև 12

Լեզու

հայերեն, տերմիններն ու նյութերը՝ անգլերեն