UX/UI դիզայն
AMD0Դասընթացի մասին
UX/UI դիզայն դասընթաց․ մեր օրերում UI (user interface) / UX (user experience) դիզայնը ամենապահանջված ոլորտներից մեկն է: UI/UX դիզայնը կիրառվում է կայք էջերը, բջջային հավելվածները և այլ հարթակները մշակելու և զարգացնելու համար: UI/UX դիզայները հիմնականում պատասխանատու է օգտատերերի պահանջների հավաքագրման, ուսումնասիրման, բացահայտման և գնահատման համար։
Quick Start-ի այս ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են աշխատել UX/UI ոլորտում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն UI/UX դիզայն և ոլորտի հիմնական գործիքները, կհասկանան UX/UI դիզայնի սկզբունքը և կկարողանան օգտագործել սովորած հմտությունները իրենց ամենօրյա աշխատանքի մեջ:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
1. Դասընթացի իրականացում
- Ի՞նչ է UX-ը, ի՞նչ է UI-ը
- Դիզայն մտածելակերպ նախագիծ
- Հակառակորդների ուսումնասիրություն
- Feature List User Flow
- Informational Architecture Grid System for Web
- Sizing Sketching
- Wireframe UI-ի և գրաֆիկ դիզայնի սկզբունքներ
- Workshop
- Հարց ու պատասխան UI. Kit
- Դիզայն համակարգ
- Responsive / Adaptive դիզայն
- Grid System for Mobile
- Sizing Mobile App
- Android / IOS / Hybrid
- Ինչպե՞ս ստեղծել portfolio
2. Ամփոփիչ աշխատանք (թեստ/ նախագծի ներկայացում)
3. Որակավորման շնորհում
4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Հիմնական արդյունքներ
- Մասնակիցները կստեղծեն իրենց պորտֆոլիոն behance-ում,
- Ձեռք կբերեն գիտելիքներ իրենց գաղափարների իրականացման համար,
- Կզարգացնեն մտածելակերպ, որը անհրաժեշտ է հաջող պրոդուկտներ ստեղծելու համար:
Նախնական պահանջներ
- Ցանկալի է, որ յուրաքանչյուրը ունենա իր անձնական նոութբուքը Windows 10 ծրագրով թարմացված,
- Ցանկություն սովորել դիզայն և եռանդ իրականացնելու ուսումնասիրություններ,
- Անգլերենի իմացություն միջին մակարդակի՝ (B1) կամ բարձր:
Տևողություն՝ 36 ժամ
Մեկնարկ՝ սեպտեմբերի 19
Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ
19:00- 21:00
Ձեր ներդրումը
Ամսավճարը՝ 56,000 ՀՀ դրամ (2 ամիս)
Դասընթացավար
Աստղիկ Սուլեյմանյան, Ավագ պրոդուկտ դիզայներ
Աստղիկն ունի ավելի քան 9 տարվա փորձ UX/UI և գրաֆիկ դիզայնի ոլորտում:
Նա, որպես պրոդուկտի դիզայներ, համագործակցել է հայաստանյան խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Idram Payment System, Digitain, Cypress, Union of Advanced Technology Enterprises և այլն: Այժմ նա աշխատում է Arctx.co-ում, որպես ավագ պրոդուկտ դիզայներ, ինչպես նաև ղեկավարում և տնօրինում է իր իսկ ընկերությունը՝ HEX Code-ը:
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն