UX/UI դիզայն
AMD0Դասընթացի մասին
Մեր օրերում UI(user interface)/ UX (user experience) դիզայնը ամենապահանջված ոլորտներից մեկն է: UI/UX դիզայնը կիրառվում է կայք էջերը, բջջային հավելվածները և այլ հարթակները մշակելու և զարգացնելու համար: UI/UX դիզայները հիմնականում պատասխանատու է օգտատերերի պահանջների հավաքագրման, ուսումնասիրման, բացահայտման և գնահատման համար։ Մեր պատասխանատվության մեջ է մտնում ապահովել օգտատերերի փորձառություն՝ տրամադրելով հարմարավետ դիզայն:
Ծրագրի նպատակն է՝ մասնակիցներին տալ ամուր հիմք հետագայում այս ոլորտում զարգանալու և աշխատելու համար:
Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են աշխատել UX/UI ոլորտում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն UI/UX դիզայն և ոլորտի հիմնական գործիքները, կհասկանան UX/UI դիզայնի սկզբունքը և կկարողանան օգտագործել սովորած հմտությունները իրենց ամենօրյա աշխատանքի մեջ:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
- UX/UI-ի հիմնական սկզբունքները (ծրագրի մանրամասն նկարագրություն)՝ ներկայացված է անգլերեն տերմիններով,
- Սովորել Adobe XD ծրագիրը
- Ծանոթանալ UI Trend-երին
- Research-ի տեսակները
- Ստեղծել wireframe-եր
- Օգտագործել UI kit-եր
- Ստեղծել դիզայն Prototype-եր interaction-ով
- Testing-ի տեսակները
- Որակավորման շնորհում
- CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
- Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Հիմնական արդյունքներ
- Մասնակիցները կստեղծեն իրենց պորտֆոլիոն Adobe XD-ի հմտություններով behance-ում,
- Ձեռք կբերեն գիտելիքներ իրենց գաղափարների իրականացման համար,
- Կզարգացնեն մտածելակերպ, որը անհրաժեշտ է հաջող պրոդուկտներ ստեղծելու համար:
Նախնական պահանջներ
- Ցանկալի է, որ յուրաքանչյուրը ունենա իր անձնական նոութբուքը Windows 10 ծրագրով թարմացված,
- Ցանկություն սովորել դիզայն և եռանդ իրականացնելու ուսումնասիրություններ,
- Անգլերենի իմացություն միջին մակարդակի՝ (B1) կամ բարձր:
Տևողություն
Մեկնարկ՝ հուլիսի 13
32 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
Օրեր
չորեքշաբթի և ուրբաթ
19:00- 21:00
Դասընթացավար
Արմինե Հայրապետյան, Veritas Technologies, Senior UX/UI designer
Արմինե Հայրապետյանը ունի ավելի քան 10 տարվա փորձ UX/UI և գրաֆիկ դիզայնի ոլորտում:
Նա սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Տեխնիկապես տիրապետում է Adobe XD, Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe After Effect, և այլ դիզայնի գործիքների և տեխնոլոգիաների՝ փորձագետի մակարդակով:
Աշխատել է այնպիսի կազմակերպություններում ինչիսիք են՝ PicsArt (Թվային կատալոգների գրաֆիկ դիզայներ), Web Dorado (10web) (Վեբ դիզայներ, WordPress Plugins UI/UX դիզայներ), Factumsoft (ERP Platform UI/UX դիզայներ), Volo Global (Cargoo և Gulliver Պրոդուկտների UI դիզայներ), RDKL LLC (CloudBounce և BounceCast Պրոդուկտների UX/UI դիզայներ), Veritas Technologies (Merge1 և Migrate Պրոդուկտների UX/UI դիզայներ) և այլն:
Ձեր ներդրումը
89,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր),
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն