Presentation Skills

Presentation Skills

AMD0
Categories:

About this course

Գաղտնիք չէ, որ փորձառու մասնագետ լինելը, փայլուն գաղափարներ ունենալը, լավագույն ծրագիր մշակելը, բարձրորակ ծառայություն կամ ապրանք առաջարկելը դեռևս բավարար չէ հաջողության հասնելու համար: Վստահություն ներշնչելու, ուկնդրի ուշադրությունը գրավելու, նրա զգացմունքների վրա ազդելու և որոշակի քայլերի դրդելու համար անհրաժեշտ է տիրապետել ներկայացման հմտություններին: Այս դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներկայացման ընթացքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հիմնական տեխնիկաներին, գաղտնիքներին:

Դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել ազդեցիկ և ամբողջական ներկայացման համար անհրաժեշտ հատուկ հմտություններ: Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես ստեղծել հստակ և տպավորիչ խոսք և ճիշտ օգտագործել power point-ը` որպես աջակցող տեսողական միջոց:

Դասընթացի բովանդակությունը.

1. Դասական մոտեցման վրա հիմնված խոսք

  • Կառուցվածքը
  • ABC տեխնիկայի առանձնաատկությունները
  • Տեսողական գործիքների կիրառումը

2. Նորարարական մոտեցման վրա հիմնված խոսք

  • Կառուցվածքը
  • Էմոցիաների ճիշտ արտահայտման տեխնիկաները
  • Տեսողական գործիքների կիրառումը

3. Գործնական աշխատանք

  • Մասնակիցների կողմից ներկայացումների պատրաստում
  • Թերությունների վերլուծություն և շտկում
  • Դասընթացի հիմնական արդյունքները

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

  • Կառուցել տպավորիչ խոսք
  • Կիրառել ABC տեխնիկան` տերմինները և բարդ հասկացությունները հասանելի դարձնելու նպատակով
  • Օգտագործել արդյունավետ ներկայացման տեխնիկաները

Duration
6 ժամ

Your Investment
18,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)