FOCUS 14 ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԱԿՈՒՄԲ
Focus 14 պատանեկան բիզնես ակումբի 1-ին հոսքի հաջողված ընթացքն այլևս իրականություն է !
Մեր պատանիները սովորեցին հիմնական բիզնես գործառույթները, բիզնես ստեղծելու և զարգացնելու գործիքները, ինչպես նաև ծանոթացան բիզնեսի տարբեր բնագավառներին և ոլորտներին՝ մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառքներ և այլն։ Այցելեցին տարբեր ընկերություններ, ինչպիսիք են Ինեկոբանկը, Յուքոմը, Ապաչի գործարանը, Փինք Բերին, Կոկա-Կոլան և այլ՝ գործնականում ծանոթանալու բիզնես միջավայրին և բիզնես գործընթացներ։
Նախագծի հանդեպ մեծ հետաքրքրության և դրական արձագանքի շնորհիվ ձմռանը կմեկնարկենք Focus 14 պատանեկան բիզնես ակումբի 2-րդ հոսքի դասերը։
Շտապի՛ր միանալ ու լինել 20 մասնակիցներից մեկը !
Դասընթացի թեմաներ.
- Բիզնեսի հիմնումն ու կառավարումը
- Ֆինանսական կառավարումը
- Մարդկային ռեսուրսների կառավարումը
- Մարքեթինգն ու վաճառքը
- Նորարարական բիզնեսը
- Այլ
Դասերի ընթացքում կունենանք այնպիսի հյուր խոսնակներ, ինչպիսիք են հաջողակ գործարարները Ձեզ ծանոթ հայտնի կազմակերպություններից։ Ընթացքում այցեր կունենանք մի շարք բիզնեսներ ու կծանոթանանք բիզնեսին ներսից։ Դասերի ժամանակ կունենանք նաև հայտնի հյուր խոսնակներ, որոնք կկիսվեն իրենց պատմություններով ու կուղղորդեն Ձեզ բիզնես աշխարհում։
Խմբում մասնակիցների քանակը. Շտապի՛ր գրանցվել, քանի որ բիզնես ակումբի մասնակիցների քանակը 20 է։
Ո՞ւմ համար է ակումբը. Focus14 պատանեկան բիզնես ակումբը 12-17 տարեկան պատանի-երիտասարդների համար է։
Դե ինչ, գրանցումը բաց է։
Ծրագիր. Ծրագիրը բաղկացած կլինի հետևյալ հիմնական թեմաներից, որոնք չեն սահմանափակվում և անհրաժեշտության դեպքում կարող են ընդլայնվել.
- Business case-ի լուծում, ի՞նչ է բիզնեսը, թրենդներ
- Բիզնես գաղափար ու բիզնես մոդել
- Մարքեթինգ և վաճառք
- Այց ընկերություն․ մարքեթինգի, վաճառքի ուղղությամբ
- Մարդկային ռեսուրսներ
- Այց ընկերություն․ մարդկային ռեսուրսների բաժին
- Ֆինանսական գրագիտություն
- Այց ընկերություն․ ֆինանսական գրագիտության ուղղությամբ
- Ինքնամոտիվացիա և ժամանակի նպատակային կառավարում
- Բիզնեսմենի վարքագիծ, բիզնեսի կառավարում և առաջնորդում
- Որոշումների կայացում
- Ներկայացման հմտություններ բիզնեսմենի համար
- Ինչպես սկսել բիզնես 0-ից, նորարական բիզնես, startup
- Բիզնես քեյս, դասընթացների ամփոփում
Ուղևորության սկիզբը. հունվարի 10
Տևողությունը. շաբաթական 2 օր, օրական 1,5-2 ժամ:
Ձեր ներդրումը. ընդհանուր ծրագրի արժեք՝ 75,000 ՀՀ դրամ
Նպատակն ու կոնցեպտը կամ ուղերձ ծնողներին.
Focus14-ն այստեղ է, որպեսզի ստեղծի միջավայր, որը հնարավորություն կտա պատանիներին ծանոթանալու բիզնես աշխարհին, ունենալու մասնագիտական կողմնորոշում և իրական պատկերացում աշխատաշուկայի ու բիզնեսի վերաբերյալ։ 14 օրյա դասընթացներ, այցեր ընկերություններ, փորձի փոխանակումներ, ծանոթացում ամենատարբեր ոլորտների բիզնեսներին, բիզնես քեյսերի լուծում, խաղեր և այլն։
14 օրերի ընթացքում պատանիները կֆոկուսավորվեն տարբեր բիզնեսների և բիզնեսի տարբեր օղակների գործունեությունների վրա, կկատարեն պրակտիկ առաջադրանքներ, կլուծեն բիզնես քեյսեր, ձեռք կբերեն կապեր ապագա հավանական գործատուների հետ, կունենան որակյալ ու արդյունավետ ժամանակ։
Focus14-ը պատանեկան առաջին բիզնես ակումբն է, որն անփոխարինելի ներդրում կլինի Ձեր երեխայի կյանքում։ Այն կրում է շարունակական բնույթ, և պատանիները իրենց ողջ կյանքի ընթացքում կլինեն ակումբի անդամ ու կօգտվեն ինքնազարգացման մի շարք հնարավորություններից, վեբինարներից, կմասնակցեն տարբեր վարպետության դասերի, կունենան հնարավորություն նորը սովորելու ու թրենդի մեջ լինելու։
Սպասում ենք ծանոթանալ ու ճամփորդել բիզնես աշխարհում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ info@quickstart.am, +374 77 59 39 59: