Ի՞նչ է բիզնես վերլուծությունը

Բիզնես վերլուծությունը տվյալների հավաքագրման և բիզնեսի կարիքների բացահայտման համադրությունն է։ Այն ներառում է նաև համակարգային փոփոխությունների առաջարկներ և լուծումների եղանակներ, որոնք արժեք են ներկայացնում շահառուների տեսանկյունից։
Լուծումներն ունեն ինչպես թվային բաղադրիչներ` հիմնված տվյալների վրա, այնպես էլ կազմակերպչական ուղղվածություն, օրինակ` գործընթացի բարելավում, նոր ռազմավարության մշակում, մարտավարական պլանավորումներ։

Ի՞նչ է անում բիզնես վերլուծաբանը  
Բիզնես վերլուծաբանները փոփոխությունների «խորհրդանիշն» են։ Նրանք վերլուծում են կազմակերպությունը կամ բիզնեսի բնագավառը` փաստաթղթավորելով տվյալ բիզնեսի կամ ընկերության բոլոր համակարգերն ու գործընթացները, գնահատելով բիզնես մոդելը, ինչպես նաև բացահայտելով ընկերության խոցելի ու թույլ կողմերը, արձանագրելով պահանջները։
Ձեռքի տակ ունենալով գործընթացների ամբողջական նկարագիր` նրանք առաջադրում են նաև այն լուծումներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ է հանձն առնել։
Business analyst-ի հաստիքը հաճախ կարող է նույնացվել մի շարք այլ հաստիքների հետ, ինչպիսիք են` Business Architect; Business Systems Analyst; Data Scientist; Management Consultant; Product Manager; Product Owner և այլն։

Ինչո՞ւ են անհրաժեշտ բիզնես վերլուծությունները
Տեխնոլոգիական աշխարհի դինամիկ փոփոխությունների դարաշրջանում բիզնեսները կարծես «դատապարտված» են մշտական փոփոխությունների, քանի որ նորարարությունները հիմնովին փոխում են մեր կենսակերպն ու աշխատանքը։
Բիզնես վերլուծաբանի օգնությամբ ընկերությունն անցնում է այդ փոփոխությունների խողովակով` դառնալով ավելի ճկուն, ավելի մրցունակ և ավելի պատրաստված թվային աշխարհի մարտահրավերների նկատմամբ։
Ընկերությունը, աշխատակազմում ներգրավելով բիզնես վերլուծաբանի, իր համար տեսանելի է դարձնում բիզնեսի կարիքներն ու խնդիրները, ինչպես նաև դրանք բավարարելու և լուծումներ իրացնելու մեթոդները։
Բիզնես վերլուծաբանը մարտավարական և ռազմավարական առումով ահռելի դերակատարում ունի ցանկացած ընկերությունում։ Ներկայիս մրցակցային միջավայրում նա արժեքավոր ռեսուրս է` ուղղորդելու, թե որն է տվյալ կազմակերպության հաջորդ հաջող քայլը։

Հմտություններ, որ կարող եք զարգացնել
Խոսելով այն մասին, թե ինչպիսի պահանջներ և հմտություններ են հարկավոր բիզնես վերլուծաբան դառնալու համար, հղում կատարենք  «Institute of Business Analysis»-ին.

  • Վերլուծական մտածողություն և կոնֆլիկտները լուծելու ունակություն;
  • Հաղորդակցման հմտություններ (գրավոր և բանավոր);
  • Միջանձնային և խորհրդատվական հմտություններ;
  • Ծախսերի արդյունավետության վերլուծություն;
  • Ուշադրություն մանրուքների նկատմաբ և ճշգրտություն;
  • Կազմակերպչական հմտություններ;
  • Գործընթացների մոդելավորում;
  • Բիզնեսի կառուցվածքի իմացություն;
  • Շահառուների ուսումնասիրություն և վերլուծություն;
  • Գաղափար ցանցերի, տվյալների բազաների և այլ տեխնոլոգիաների գործարկման վերաբերյալ։

Թեմային առավել մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք գրանցվել հետևյալ հղումով և մասնակցել առաջիկա դասընթացին։