Ոչ առևտրային բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև շատ ու շատ ստարտափներ հիմնականում առաջնորդվում են առանց ֆոնդահայթայթման պլանի։ Երբ ինչ-որ մեկը որևէ միջոցառման կամ արշավի միտք է ունենում, այս կազմակերպությունները միավորում են մի խումբ կամավորների` սկսելով կյանքի կոչել տվյալ գաղափարը։ Նրանք նամակներ են ուղարկում այստեղ-այնտեղ, հանդիպումներ փնտրում դոնորների հետ, ներկայացնում գաղափարն ու անելիքները, իսկ ահա երբ գումարը բանկային հաշիվներում