All about FUNDRAISING

All about FUNDRAISING

AMD0

Դասընթացի մասին

Ներկայումս ֆոնդհայթայթումը/fundraising կարևոր դեր է խաղում բիզնես և սոցիալական պրոյեկտների հաջողության, ինչպես նաև ստարտափների զարգացման համար:

Դրամահավաքի գործընթացը երբեմն կարող է դժվար թվալ`կախված այն միջավայրի տեսակից, որտեղ  գործում եք: Ներդրումների ներգրավումը չափազանց օգտակար հմտություն է, որն օգտագործվում է ինչպես բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ ստարտափների համար:

Ծրագրին մասնակցությունը կօգնի բարելավել Ձեր գիտելիքները ոլորտի վերաբերյալ և ճիշտ քայլերի միջոցով ներգրավել միջոցներ և հասնել Ձեր բիզնես կամ սոցիալական նպատակներին:

 

Ո՞վքեր կարող են մասնակցել

Ծրագիրը նախատեսված է`

  • Նրանց համար, ովքեր զբաղվում են ֆոնդհայթայթմամբ և հետաքրքրված են ոլորտով
  • Հասարակական կազմակերպությունների ներկայացուցրիչների համար
  • Սկսնակ գործարարների և ստարտափների հիմնադիրների համար


Ծրագրի նկարագրություն

Ֆոնդհայթայթման հիմունքներն ու գաղտնիքները

  • Ինչպե՞ս կառուցել հարաբերություններ և վարել հարատև աշխատանք դոնորների հետ
  • Ինչպե՞ս մշակել որակյալ արժեքային առաջարկներ
  • Դոնորների քարտեզագրում
  • Ֆոնդհայթայթման եղանակներ և աղբյուրներ

Մրցունակ հայտ գրելու նուրբ արվեստը 

  • Ինչպե՞ս գրել մրցունակ հայտ
  • Ինչպե՞ս մշակել հայեցակարգային թերթիկ
  • Ինչպե՞ս ստեղծել ազդեցիկ նյութեր

Ներկայացման հմտություններ 

  • Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել գաղափարը դոնորի, ներդրողի կամ ցանկացած այլ լսարանի առջև
  • Ինչպե՞ս խոսել, որ քեզ լսեն


Հիմնական արդյունքները

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն դոնորների հետ պատշաճ աշխատելու, մրցունակ հայտ գրելու և գաղափարի ճիշտ ներկայացման հմտություննե


Ժամանակացույց

Տևողություն՝ 6 ժամ: 

Օրեր՝ հունվարի 25, 26, 27

Ժամը՝ 19։00-21։00


Ձեր ներդրումը

39․000 դրամ

 

Դասընթացավար

Իրինա Փահլեվանյան, ֆոնդհայթայթման փորձագետ և դասընթացավար, TEDx խոսնակ

Իրինան “4090 Բարեգործական” հիմնադրամի տնօրենն է և միաժամանակ համագործակցում է բազմաթիվ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ որպես ֆոնդհայթայթման խորհրդատու, ներառված է մի քանի կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի կազմում: 

Իրինան ունի նաև կրթական ծրագրերի կազմակերպման փորձ, “Ինդիգամի” զարգացման կենտրոնի համահիմնադիրն է, իսկ 2020թ. Ռիբակով հիմնադրամի գլոբալ մրցույթի հաղթող է ճանաչվել «Կրթական համայնքի առաջնորդ» անվանակարգում։