Business Analysis in IT

Business Analysis in IT

AMD0

Դասընթացի մասին

Պատրա՞ստ եք Ձեր ՏՏ կարիերան նոր բարձունքների հասցնել ն և ձեռք բերեք գիտելիքներ ու հմտություններ այս դինամիկ ոլորտում հաջողելու համար:

Միացե՛ք Quick Start-ի «Բիզնեսի վերլուծություն ՏՏ ոլորտում» համապարփակ դասընթացին և դարձե՛ք փոխակերպող ուսումնառության փորձառության մաս, որը Ձեզ հնարավորություն կտա հաջողության հասնել անընդհատ զարգացող ՏՏ միջավայրում:

Գրանցվեք հիմա և ճանապարհ հարթեք դեպի բարձր վարձատրվող և հետաքրքիր կարիերա:

Ծրագրի հիմնական փուլերն են՝

1.Դասընթացի իրականացում

Նախագծերի կառավարման մեթոդների ներկայացում

  • Waterfall
  • Agile
  • և այլն

Նախաձեռնում

  • Business Case-ի մշակում և զարգացում

Պլանավորում

  • Պահանջների դուրս հանում,
  • Պահանջների վերլուծություն և դիզայնի նկարագրություն (RADD),
  • Պահանջների հաստատում

Իրականացում

  • Պահանջների կյանքի ցիկլի կառավարում

2․ Որակավորման շնորհում

3․CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4․Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

Հիմնական արդյունքներ

  • Կբացահայտեք բիզնես վերլուծության հիմնական սկզբունքներն ու մեթոդաբանությունը համաձայն Միջազգային Բիզնես Վերլուծության Ինստիտուտի (IIBA) ստանդարտների
  • ձեռք կբերեք ամբողջական պատկերացումներ արդյունավետ վերլուծության համար անհրաժեշտ ՏՏ գործիքակազմի և տեխնիկաների մասին
  • կսովորեք ոլորտի փորձագետից իրական աշխարհի դեպքերի և ուսումնասիրությունների հիման վրա
  • կտիրապետեք պահանջները հավաքելու և վերլուծելու արվեստին
  • կկարողանաք մշակել հստակ և հակիրճ բիզնես ու գործառնական պահանջներ ստեղծելու կարողություն
  • կբարելավեք Ձեր տվյալների վերլուծության և գործընթացների մոդելավորման հմտությունները՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Նախնական պահանջներ

  • Անգլերենի միջինից բարձր մակարդակի իմացություն
  • Վերլուծական մտածողություն

Տևողություն

30 ժամ, 15 դաս

Ժամանակացույց

Մեկնարկ՝ Հունվարի 29

Օրեր՝  երկուշաբթի և հինգշաբթի (19:00-21։00)

Ձեր ներդրումը

89․000 դրամ

Դասընթացավար

Հասմիկ Մարտիրոսյան, CBAP® / PMP® 

Հասմիկը հմուտ բիզնես վերլուծաբան, նախագծերի ղեկավար, և տնտեսագետ է, ով ունի ավելի քան 15 տարվա փորձ ֆինանսական ոլորտում։ Նա նաև ունի բիզնես վերլուծաբանի (CBAP®) և նախագծերի կառավարման մասնագետի (PMP®) միջազգային սերտիֆիկացումներ։

Բանկային ոլորտում հաջողությամբ իրականացրել է մի շարք մեծ ու համալիր նախագծեր և ունի հիմնարար մասնագիտական փորձառություն ՏՏ նախագծերի մշակման, կառավարման, բիզնես վերլուծության և թեստավորման ոլորտում:

Ներկայումս նա աշխատում է Energize Global Services ընկերությունում, որը վճարումային ծառայությունների համաեվրոպական առաջատար equensWorldline ընկերության հիմնական գործընկերն է:

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: