Թվային մարքեթինգի (Digital Marketing) մասնագետի պատրաստում

Թվային մարքեթինգի (Digital Marketing) մասնագետի պատրաստում

AMD0
Reviews:

Դասընթացի մասին

Մեր օրերում դժվար է պատկերացնել ինչ-որ ընկերություն, որը չի օգտագործում թվային մարքեթինգի գործիքները և հնարավորությունները: Շատ ընկերություններ ամբողջովին կամ մասամբ իրականացնում են իրենց բիզնեսը թվային հարթակում, մյուսներն էլ օգտագործում են առցանց հարթակը, որպես գովազդի և վաճառքի արդյունավետ միջոց: Թվային մարքեթինգը դարձել է մերօրյա ամենաարդյունավետ մարքեթինգային տեսակը: Այդ իսկ պատճառով, շուկայում կա թվային մարքեթինգի (digital marketing) մասնագետների  մեծ պահաջարկ:

Quick Start նախագծի «Թվային մարքեթինգի մասնագետի պատրաստում» ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և  ծրագրի ավարտին  մասնակիցները կտիրապետեն մասնագիտական հիմնական գործիքներին և ունակություններին:
Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, հմտություններ և աշխատել որպես թվային մարքեթինգի մասնագետ:

Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել որակավորված մասնագետներ, ովքեր ծրագրից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես Թվային Մարքեթինգի մասնագետ: 

Ծրագրի հիմնական փուլերն են`

1.Դասընթացի իրականացում 

  • Lets go Digital
  • Facebook and Instagram
  • Youtube
  • Master in Google
  • Google Analytics
  • Google AdWords
  • SEO
  • Messengers
  • Email Marketing

ծրագրի մանրամասն նկարագրություն

2. Ավարտական գործնական նախագծի իրականացում

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

 5. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան՝

  1. Ինչի՞ց սկսել թվային մարքեթինգը
  2. Ինչպե՞ս օգտագործել կայքը՝ վաճառքների աճի նպատակով
  3. Ինչպե՞ս և ինչո՞ւ կիրառել Google Analytics-ը
  4. Ինչպիսի՞ սոց. կայքեր կան և ինչպե՞ս կիրառել դրանք
  5. Email մարքեթինգի ո՞ր գործիքից օգտվել
  6. Ինչպե՞ս օգտվել Google AdWords-ից
  7. Ինչպե՞ս աշխատել որոնողական համակարգերի հետ
  8. Ինչպե՞ս չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը
  9. Ինչպե՞ս կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը

Տևողություն

30 ժամ՝  շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

Օրեր

Օրեր՝ երկուշաբթի, հինգշաբթի (19:00-21:00)

 

Ձեր ներդրումը

87,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

Դասընթացավարներ

Ագաթա Կարապետյան
Թվային մարքեթինգի և Սոց. մեդիա մարքեթինգի մասնագետ

Ագաթան թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում ունի 7+ տարվա աշխատանքային փորձ: Ներկայումս հանդիսանում է Promo PR ընկերության գործադիր տնօրենը: Ագաթան ստանում է մագիստրոսի աստիճան՝ Փենսիլվանիայի Wharton համալսարանում:

Նա սերտիֆիկացված է հետևյալ ուղղություններով.

  • Google adwords
  • Google Analytics Individual
  • Hootsuite Social Marketing
  • Hubspot Content Marketing
  • Hubspot Inbound

Ագաթան աշխատել է հետևյալ ընկերություններում.

  • “BitKong” (Թվային մարքեթինգի և օնլայն աջակցման մասնագետ)
  • «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն (SMM մասնագետ)
  • «Սիմփլ Սոլյուշնս» (SMM couch)
  • «Սեգաֆրեդո» (Թվային մարքեթինգի մասնագետ)
  • «Ռուժ» (SMM մասնագետ)

Մարքեթինգային ծրագրեր նա իրականցնում  է ինչպես Երևանում, այնպես էլ՝ Մոսկվայում:

Հակոբ Դավոյան
Թվային մարքեթինգի մասնագետ

Հակոբը թվային մարքեթինգի մասնագետ է, ով նույնպես ունի տարիների փորձ այս ոլորտում:

Աշխատել է՝

  • IT Home,
  • Capital Gold Art
  • Quartz
  • SPG Sport
  • FaceCaseOriginal

Որպես թվային մարքեթինգի մասնագետ ներառված է եղել նաև տարբեր հեռահար (outsource) նախագծերում:

Մասնակիցների քանակ

10-15

Լեզու

Հայերեն, տերմիններ, նյութեր` անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: