Թվային մարքեթինգ (Digital Marketing)

Թվային մարքեթինգ (Digital Marketing)

AMD0
Reviews:

Դասընթացի մասին

Մեր օրերում դժվար է պատկերացնել որևէ բիզնես, որը չի օգտագործում թվային մարքեթինգի հնարավորությունները: Շատ ընկերություններ ամբողջովին կամ մասամբ իրականացնում են իրենց բիզնեսը թվային հարթակում, մյուսներն էլ օգտագործում են առցանց հարթակը, որպես գովազդի և վաճառքի արդյունավետ միջոց:

Quick Start-ի «Թվային մարքեթինգ» եռամսյա ծրագրի շրջանակներում մասնակիցները կիրականացնեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր, իսկ ծրագրի ավարտին կտիրապետեն մասնագիտական հիմնական գործիքներին և ունակություններին:

Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, հմտություններ և աշխատել որպես թվային մարքեթինգի մասնագետ:

Ծրագրի հիմնական փուլերն են`

1.Դասընթացի իրականացում 

2. Ավարտական գործնական նախագծի իրականացում

3. Ամփոփիչ/ ավարտական թեստ

4. Որակավորման շնորհում

5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

6. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները կտիրապետեն Թվային մարքեթինգի և Սոց. մեդիա մարքեթինգի հիմունքներին, տեսակներին և աղբյուրներին: Կսովորեն գրագետ մարքեթինգային պլան կազմել և ռազմավարություն մշակել: Ինչպես նաև, ձեռք կբերեն գիտելիքներ Որոնողական համակարգերի օպտիմիզացման գործառույթների և հիմնական տեսակների մասին:

Տրապետելով թվային աշխարհի ամենատարծված գործիքներին՝ մասնակիցները պատրաստ կլինեն մուտք գործել աշխատաշուկա:

Ընդհանուր տևողություն՝ 40 ժամ (3 ամիս)

Մեկնարկ՝ Հոկտեմբերի 10

Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի (19:00-21:00)

Ձեր ներդրումը՝ ամսեկան՝ 59.000 ՀՀ դրամ (3 ամիս)

Ծրագրի ընթացքում ունենալու ենք ոլորտային հյուր խոսնակներ առաջատար ընկերություններից*

Դասընթացավարներ

Գեղամ Վարդանյան 

Digitain, Թվային մարքեթինգի թիմի ղեկավար

Գեղամն ունի 10 տարվա փորձ Սոցիալական մեդիա և Թվային մարքեթինգ ոլորտներում: Նա աշխատել է որպես թվային մարքեթինգի մասնագետ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Yell Extreme Park-ը, Ameriabank-ը, իսկ 2019 թվականից աշխատել է acba բանկում, որպես Թվային մարքեթինգի թիմի ղեկավար: Այս տարիների ընթացքում իրականացրել և ավարտի է հասցրել 20+ մարքեթինգային արշավներ 10+ հայկական ընկերությունների համար, որպես freelancer: Ինչպես նաև, թվային մարքեթինգի հյուր խոսնակ է Հայ-սլավոնական և Պետական Տնտեսագիտական համալսարաններում: Ներկայումս Գեղամը Digitain ընկերության Թվային մարքեթինգի թիմի ղեկավարն է:

Հպարտությամբ կարող ենք նշել, որ Գեղամը ստացել է ToT (դասընթացավարների վերապատրաստում) սերտիֆիկացում:

Վարդուհի Հակոբյան

SoftConstruct, Թվային մարքեթինգի ղեկավար

Վարդուհին 9+ տարվա փորձ ունի թվային մարքեթինգի ոլորտում, աշխատել է տեղական (հայկական) և միջազգային շուկաների հետ: Այս տարիների ընթացքում իրականացրել է թվային մարքեթինգի ռազմավարության պլաններ ավելի քան 20 ընկերությունների համար: Ինչպես նաև, իրականացրել է ռազմավարական և գործողության պլան 4 startup ընկերությունների համար:

Համագործակցել է Sil Group, Zigzag, “Andava” մարքեթինգային ընկերության, ZUCK Ind Agency ընկերությունների հետ, իսկ այժմ աշխատում է  FeedConstruct-ում, որպես Թվային մարքեթինգի մասնագետ: 

Ռաֆայել Բեգոյան 

CoinStats, Ավագ SEO մասնագետ

Ռաֆայելը թվային մարքեթինգի և որոնողական համակարգերի օպտիմիզացման (SEO) ոլորտում է ավելի քան 5 տարի: Այս տարիների ընթացքում Ռաֆայելը համագործակցել է առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ RENDERFOREST, UCRAFT, PicsArt և այլն: Այժմ աշխատում է CoinStats-ում, որպես ավագ SEO մասնագետ, ինչպես նաև համահիմնադիր և տեխնիկական SEO ղեկավար է Kotoba SEO Agency-ում: 

Մասնակիցների քանակ

խմբում մինչև 15 մասնակից

Լեզու

Հայերեն, տերմիններ, նյութեր` անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: