Ծրագրերի թեստավորում (QA)

Ծրագրերի թեստավորում (QA)

AMD0
Դասընթացավար
Categories:
Reviews:

Դասընթացի մասին

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։

Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting

Ուշադրություն!
Ծրագիրը իրականանում է QuickStart -ի և ArmSTQB — Armenian Software Testing Qualifications Board-ի համատեղ համագործակցությամբ:

#QuickStart-ը հավատարմագրված է ISTQB-ի կողմից, որը հանդիսանում է Որակի Ապահովման սերտիֆիկացիա տրամադրող համաշխարհային առաջատար ընկերություն:

 Ծրագրի բովանդակություն

ISTQB Foundation Level միջազգային ծրագիր իրականացում

  • ISTQB Foundation Level միջազգային ծրագիր
  • Թեստավորման հիմունքները
  • Թեստավորում SDLC-ի ընթացքում
  • Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
  • Թեստավորման դինամիկ տեխնիկաներ
  • Թեստավորման կառավարում և Թեստավորման գործիքներ
  • Ավտոմատ թեստավորման առանձնահատկությունները և կիրառությունները
  • AGILE մեթոդոլոգիա, SCRUM Framework masterclass
  • Release Management և DevOps masterclass

Հավելյան փուլեր

  • Աշխատանք իրական նախագծի վրա (Test design և bug reporting): Այս գործընթացի ժամանակ կծանոթանաք նաև արդիական գործիքների հետ, որոնք օգտագործվում են տարբերակների և թեստերի կառավարման գործընթացներում (օրինակ` Azure DevOps Services, TestRail և այլն)
  • Ավարտական քննություն, որը իր բարդությամբ համարժեք է ISTQB Certified Tester Foundation Level միջազգային որակավորման քննությանը
  • CV կազմելու և հարցազրույցն անցելու խորհրդատվություն
  • Աջակցություն մասնակիցներին աշխատանք գտնելու հարցում. կապ Quick Start-ի գործընկեր կազմակերպությունների հետ

Հիմնական արդյունքներ

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կարող են դիմել ՏՏ ընկերություններ ծրագրային ապահովման թեստավորման սկսնակ մասնագետի թափուր աշխատատեղի համար։ Մասնակիցներին կտրամադրվեն սերտիֆիկատներ:

 Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար
  • Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ
  • Տրամաբանական խնդիրներ լուծելու ունակություն
  • Միջին մակարդակի համակարգչային գիտելիքներ

 Տևողություն

35 ժամ` 14 դաս — շաբաթը 2 անգամ, յուրաքանչյուր դասը 2.5 ժամ

Ժամանակացույց

Ներկայացման դաս՝ հոկտեմբերի 13

Մեկնարկ՝ հոկտեմբերի 27

Ծրագրի օրեր՝
երկուշաբթի, չորեքշաբթի (19:00-21:30)

 Ձեր ներդրումը

Ամսական՝ 49,000 դրամ

 Դասընթացավար

Լուսինե Կարապետյան 

Լուսինեն հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը / անդամ:
Լուսինեն աշխատում է  որպես Senior Implementation Engineer Vineti Armenia-ում, որը հանդիսանում է Սիլիկոնյան հովտի ընկերություն։

Մինչ այդ աշխատել է “Armenian Software LTD” ընկերությունում՝ որպես ծրագրերի թեստավորման մասնագետ:

Ունի ավելի քան 9 տարվա փորձ ծրագրերի թեստավորման ոլորտում: Գնահատելով ծրագրերի թեստավորման կարևորությունը, նա դարձել է ծրագրերի թեստավորման դասընթացավար, և այժմ արդեն ունի տասնյակ ուսանողներ՝ բավական շատ հաջողության պատմություններով:

 Մասնակիցների քանակ

Մինչև 15

  Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: