Մարդկային ռեսուրսների կառավարում

Մարդկային ռեսուրսների կառավարում

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով ներկայումս ՄՌԿ մասնագիտությունը բավականին մեծ պահանջարկ է վայելում: Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսների` աշխատակիցների հետ:

Եթե Դուք ևս ցանկանում եք դառնալ մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկ մասնագետ և ծրագրից հետո հնարավորություն ստանալ աշխատելու որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը, ապա շտապե´ք գրանցվել Quick Start-ի այս ծրագրին:

Ծրագրի հիմնական փուլերն են՝
1. Մաս 1. մանրամասն նկարագիր՝ «Մարդկային ռեսուրսների կառավարչի հիմնական գործառույթները» (18 ժամ)
2. Մաս 2. մանրամասն նկարագիր՝ «Կադրային գործավարություն» (18 ժամ)
3. Գործնական այց գործընկեր ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
4. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Ծրագրի հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները՝

1. ձեռք կբերեն ամբողջական գիտելիքներ ՄՌԿ հիմնական գործառույթների վերաբերյալ՝ աշխատակիցների ներգրավում և համալրում, ուսուցում և զարցացում, մոտիվացիա, կատարողականի կառավարում, ՄՌԿ գործընթացների ավտոմատացում
2. կսովորեն աշխատանքային օրենսգրքի դրույթները, աշխատանքային հարաբերություններում առաջ եկող խնդիրների կարգավորում՝ համապատասխան ՀՀ Աշխատանքային օրենսգրքի
4. կկարողանան մշակել Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական ծրագիր
5. ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
6. կունենան գործնական հմտություններ մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար

Bonus: 10.000 դրամ արժողությամբ նվեր քարտ Quick Start-ի կողմից

Տևողություն
36 ժամ ` շաբաթական 2 անգամ

Օրացույց
Մեկնարկ՝ հունիսի 15
երկուշաբթի, հինգշաբթի

18:30-20:30

Ձեր ներդրումը
Ամբողջ ծրագրի արժեքը` 98,000 դրամ 
Մաս մաս վճարելու հնարավորությամբ՝ ամեն փուլի համար՝ 49.000 դրամ

Դասընթացավարներ

Արաքսյա Դավթյան  https://www.linkedin.com/in/araksyadavtyan/  («Մարդկային ռեսուրսների կառավարչի հիմնական գործառույթները»)
Inecobank, Անձնակազմի գնահատման և կարիերայի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Արաքսյան ՄՌԿ ոլորտում ունի ավելի քան 8 տարվա փորձ: Բացի փորձառու ՄՌԿ մասնագետ լինելուց, նա նաև հմուտ հոգեբան է: Համագործակցել է առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են ՝ acba բանկ, “ARMENIA” միջազգային օդանավակայան, ՀայՓոստ և այլն: Այժմ աշխատում է Inecobank-ում, որպես ավագ ՄՌԿ մասնագետ: Արաքսյան նաև դասախոսում է մարդկային ռեսուրսների կառավարման թեմայով Երևանի Պետական համալսարանում:

Լիդա Քոչարյան https://www.linkedin.com/in/lida-kocharyan-05a922193/  («Կադրային գործավարություն»)

Ucom, Աշխատանքային հարաբերությունների կարգավորման և կադրային վարչարարության Ավագ մասնագետ

Լիդան ՄՌԿ ոլորտում արդեն ավելի քան 7 տարի է, ինչ գործունեություն է ծավալում: Գործունեության հիմնական ճյուղը հանդիսանում է կադրային գործավարությունը և աշխատանքային օրենսգրքի հետ աշխատանքը: Ներկայումս աշխատում է Յուքոմ ՓԲԸ-ում, որպես Աշխատանքային հարաբերությունների կարգավորման և կադրային վարչարարության Ավագ մասնագետ: 

Մասնակիցների քանակ
10-15

Լեզուն
հայերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: