Make a Killer Presentation

Make a Killer Presentation

AMD0

Դասընթացի մասին

Ներկայացման հմտությունները/Փիթչինգը բավականին կարևոր դեր է խաղում բիզնեսի, սոցիալական պրոյեկտների և նախագծերի ներկայացման, ինչպես նաև ստարտափների զարգացման նպատակով ներդրումների ներգրավման և հաջողության հասնելու համար:

Ծրագրին մասնակցությունը կօգնի բարելավել Ձեր խոսքը, այն դարձնել առավել գրավիչ և ազդեցիկ դիմացինի վրա տպավորություն ստեղծելու համար:

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • Ֆոնդհայթայթմամբ զբաղվող և ոլորտով հետաքրքրված անձինք,
  • ՀԿ-ի ներկայացուցիչներ,
  • սկսնակ գործարարներ,
  • անհատ ձեռներեցներ,
  • սթարտափեր,
  • ուսանողներ

Ծրագրի նկարագրություն

Փիթչինգ կամ ներկայացման հմտություններ 

  • Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել գաղափարը դոնորի, ներդրողի կամ ցանկացած այլ լսարանի առջև
  • Ինչպե՞ս խոսել, որ քեզ լսեն կամ ինչպես դարձնել գաղափարը լսելի
  • Ինչպե՞ս կառուցել ճիշտ փախհարաբերություն ունկնդրի և լսարանի հետ
  • Ինչպես միաձուլել կոշտ փաստերը ճիշտ տեսողական նյութերի հետ և ստեղծել գրավիչ պրեզենտացիա
  • Փիթչինգ կտավի մշակում

Հիմնական արդյունքները

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն հեռանկարային դոնորների, ներդրողների մոտ պատշաճ ներկայանալու և պատշաճ հաղորդակցվելու հմտություններ։


Ժամանակացույց

Տևողություն՝ 4 ժամ

Օրեր՝ նոյեմբերի 24 և 26

Ժամը՝ 19։00-21։00

 

Վայրը

Եկմալյան 1/1

Ձեր ներդրումը

20.000 դրամ

Դասընթացավար

Իրինա Փահլեվանյան, ֆոնդհայթայթման փորձագետ և դասընթացավար, TEDx խոսնակ

Իրինան “4090 Բարեգործական” հիմնադրամի տնօրենն է և միաժամանակ համագործակցում է բազմաթիվ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ որպես ֆոնդհայթայթման խորհրդատու, ներառված է մի քանի կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի կազմում: 

Իրինան ունի նաև կրթական ծրագրերի կազմակերպման փորձ, “Ինդիգամի” զարգացման կենտրոնի համահիմնադիրն է, իսկ 2020թ. Ռիբակով հիմնադրամի գլոբալ մրցույթի հաղթող է ճանաչվել «Կրթական համայնքի առաջնորդ» անվանակարգում։