Product Management

Product Management

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Հայտնի է, որ ներկայումս ՏՏ ոլորտը ամենաարագ զարգացող ոլորտներից է և այն գրավում  է շատ շատերին, ովքեր ցանկանում են անցում կատարել այս հեռանկարային ոլորտ։ Աստիճանաբար ավելանում է ծառայությունների և ապրանքների թվայնացման մակարդակը, հետևաբար նաև այն մասնագետների կարիքը, ովքեր կկազմակերպեն այս պրոցեսները և իրենց համակարգված ու գրագետ աշխատանքի միջոցով կապահովեն ընկերությունների կողմից սպասվող արդյունքը։

Պրոդուկտ մենեջմենթ դասընթացի/ ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան ստեղծել, պլանավորել և կառավարել պրոդուկտներ, ինչպես նաև կազմակերպել թողարկումը և հաշվարկել գնագոյացումը։ 

Մասնակիցները կտիրապետեն պրոդուկտի ղեկավարման կարևոր հմտություններին և հիմնական սկզբունքներին, որոնք անհրաժեշտ են  հաջողակ պրոդուկտի մենեջեր դառնալու համար:

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • ցանկանում են դառնալ պրոդուկտի մենեջեր,
  • սկսնակ են ոլորտում և ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները և սովորել նոր հմտություններ,
  • անհատ ձեռներեց են և միտք ունեն ստեղծել իրենց պրոդուկտը,
  • գրաֆիկ դիզայներ են, նախագծերի ղեկավար կամ բիզնես վերլուծաբան և կցանկանան ավելի լավ հասկանալ և ըմբռնել պրոդուկտի մենեջերի դերը ընկերությունում:

Ծրագրի հիմնական փուլերն են`

1. Դասընթացի իրականացում (36 ժամ)՝ ծրագրի մանրամասն նկարագրություն

2. Այցելություն IT ընկերություն, ծանոթացում աշխատանքային միջավայրին, հանդիպում-քննարկում ծրագրավորման կենսացիկլի մասնակից մասնագետների հետ

3. Նախագծերի ներկայացում

4. Ավարտական թեստավորում

5. Որակավորման շնորհում

6. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները ՝

  • կհասկանան, պրոդուկտ մենեջերի դերը ընկերությունում,
  • կսովորեն ծրագրավորման մի քանի հիմնական հասկացություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի մեջ,
  • կտիրապետեն հաճախորդների կառավարման անհրաժեշտ գործիքակազմին,
  • կիմանան, ինչպես գրել product user story, ստեղծել product backlog և product roadmap:

Նախնական պահանջներ
Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Տևողություն
36 ժամ (2 ամիս)

Օրացույց

Մեկնարկ՝ հոկտեմբերի 24

Օրեր՝ երկուշաբթի, հինգշաբթի 19:00-21:00

Ձեր ներդրումը
2 ամիս, ամսական՝ 60,000 ՀՀ դրամ

Դասընթացավար

Անուշ Աբազյան, Պրոդուկտ մենեջեր, Energize Global Services https://www.linkedin.com/in/anush-abazyan/

Անուշը հմուտ պրոդուկտ մենեջեր է, ով բանկային և ՏՏ ոլորտում ունի ղեկավարման 20+ տարվա աշխատանքային փորձ: Շուրջ 19 տարի աշխատել է HSBC բանկում և զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ նախագծերի ղեկավարման, ծրագրավորողների թիմի ղեկավարման, ՏՏ պրոդուկտների կառավարման բաժիններում: 

Ներկայումս Անուշը աշխատում է ՏՏ ոլորտում՝ Energize Global Services ընկերությունում, որպես պրոդուկտ մենեջեր և աշխատանքի շրջանակներում համագործակցում է եվրոպական ամենամեծ ֆինանսական ընկերություններից մեկի հետ:

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
հայերեն, նյութերն ու տերմինալոգիան անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: