Տեխնիկական ռեքրութերի պատրաստում

Տեխնիկական ռեքրութերի պատրաստում

AMD0
Categories:
Reviews:

Դասընթացի մասին

Ներկայումս ողջ աշխարհում գոյություն ունի տեխնիկական տաղանդների պակաս. որակավորված տեխնիկական ռեքրութերների պահանջարկը երբևէ ավելի մեծ չի եղել:

Այս դասընթացի ռազմավարությունը կօգնի Ձեզ`

  • կառուցել տեխնիկական ռեքրութերի բրենդ,
  • ձեռք բերել սոցիալական ռեքրութինգի հմտություններ,
  • գրել թիրախավորված աշխատանքային հայտարարություններ,
  • ավելի լավ հաղորդակցվել և հարցազրույցներ անցկացնել տեխնիկական տաղանդների հետ,
  • սովորել կատարելագործված տեխնիկական sourcing-ի մեթոդները,
  • գտնել և հավաքագրել տեխնիկական տաղանդներին ավելի արագ:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ օգնել բոլոր ցանկացողներին դառնալ պահանջված ռեքրութեր և կառուցել իրենց բրենդը այս մասնագիտական ոլորտում:

Ծրագրի հիմնական փուլերն են՝

  1. Դասընթացի իրականացում

Դասընթացի մանրամասն նկարագիրը՝ այստեղ

     2.Ավարտական թեստավորում

     3.Որակավորման շնորհում

     4.CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

     5.Կապ գործատուների հետ(Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

 Հիմնական արդյունքներ

Դուք կտիրապետեք Boolean որոնման մեթոդներին լավագույն տաղանդին հեշտությամբ և արագորեն հայտնաբերելու համար, կսովորեք արդյունավետ հաղորդակցել և բանակցել, ինչպես նաև մարքեթինգային հմտություններ՝ ոլորտում արդիական մնալու համար։

Նախնական պահանջներ

1.Անգլերենի իմացություն միջին մակարդակի՝ (B1) կամ բարձր

2.Ցանկալի է, որ ունենաք ձեր սեփական նոթբուքը

Տևողություն
24 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

Օրացույց
Օրերը՝ Երկուշաբթի, հինգշաբթի
Ժամը՝ 19:00-21:00

Ձեր ներդրումը
65,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

 

Դասընթացավար

Զառա Միրզոյան

Զառա Միրզոյանը (MBA) տեխնիկական ռեքրութինգի ոլորտում է ավելի քան 3 տարի: Համագործակցել է ինչպես ՀՀ, անյպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնելով և համալրելով դժվար համալրվող կարևորագույն պաշտոններ տեխնիկական կազմակերպություններում։ Նա աշխատել է DTT Global Talent միջազգային կազմակերպությունում, որտեղ աջակցել է՝ աշխարհի տարբեր անկյուններում գործող բիզնեսներին՝ մշակելու ռեքրութինգի իրենց ռազմավարությունը և գտնելու լավագույն տաղանդներին։ Զառան այժմ աշխատում է  DISQO ընկերությունում, որպես Talent acquisition executive.

Մասնակիցների քանակ՝
մինչև 15

Լեզու
Հայերեն, տերմիններ և նյութեր ՝ Անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: